Այսօր Գոշավանքում տեղի է ունենում «Իրավական ուղի» հ/կ կողմից կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը: Այն նվիրված է ՀՀ Սահմանադրության օրվան։ Առաջին պանելը վարում է սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:
«Սահմանադրությունը պարզ փաստաթուղթ չէ: Այն շատ խորը իրավական փաստաթուղթ է, որի տակ թաքնված է հսկայական տեքստ, անտեսանելի, որը վերծանելու համար շատ լուրջ կրթություն է պետք, և ոչ բոլոր իրաբանները կարող են ճգրիտ տառին համաձայն մեկնաբանել: Ցավոք, այսօր ես տեսնում եմ, որ շատ են վկայակոչվում սահմանադրական նորմեր, և դրանք, իմ խորին համոզմամբ, այնքան անտեղի ու բովանդակազուրկ են լինում, որ երբեմն մասնագետը անգամ չի ցանկանում անդրադառնալ իր մասնագիտությանը վերաբերոց հարցերին»,-նշված խորհրդաժողովի ժամանակ իր ելույթի ընթացքում ասաց իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը:
Ըստ նրա` մեր սահմանադրական իրավունքի ակունքները պետք է փնտրել և գտնել Հայ առաքելական եկեղեցու կանոնական իրավունքների մեջ, մի հարց, որը մեր հայ իրավաբանների կողմից չի բարձրաձայնվում:
«Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակը մեզ մոտ սահմանափակվել է միայն նրան որպես ազգային եկեղեցի ճանաչելու կտրվածքով: Այո, ՀԱԵ-ն ազգային եկեղեցի է, բայց երբ այն փորձում ես վերծանել իրավական տեսանկյունից, այդ սահմանն ավարտվում է»,-ասաց Արթուր Ղամբարյանը` տարակուսելով, որ մեր օրենսդրության մեջ ՀԱԵ-ին տրված է սոսկ կրոնական կազմակերպության կարգավիճակ:
Արթուր Ղամբարյանի խոսքով` եթե ՀԱԵ-ն կրոնական կազմակերպություն է, ապա այն մի օր կարող է լուծարվել կամ ինքնալուծարվել, սակայն ՀԱԵ-ի պարագայում որևէ մեկի մտքով նման բան անգամ անցնել չի կարող:
«Երբ մենք ՀԱԵ-ն դիտում են որպես պարզապես կրոնական կազմակերպություն, դա նշանակում է, որ նրա սեփականություն գույքը համարվում է այդ կազմակերպության սեփականությունը: Կլինի արդյոք լսարանում որևէ մեկը, որ կասկածի տակ սնի, որ մեր Գեղարդը, Գրիգոր Լուսավորչի աջը որևէ կազմակերպության սեփականությունն է պարզապես: Դա մեր ազգային սեփականությունն է, հայ ժողովրդի սեփականությունը, որը որպես իրավաբանական հասկացություն` կցված է ՀԱԵ-ի հաշվեկշռին: ՀԱԵ-ն պարզապես կրոնական կազմակերպություն չէ, և նրա գույքը ազգային արժեք է»,-նշեց իրավագիտության դոկտորը` հավելելով, որ մենք ցուցաբերել ենք հակապատմական մոտեցում, երբ Հայ առաքելական եկեղեցուն գրանցել են որպես պարզապես շարքային կրոնական կազմակերպություն:
Նա կարծում է, որ այս մեծագույն սխալը պետք է շուտափույթ ուղղվի, և դրա համար նախ պետք է ՀԱԵ-ն ճանաչել որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ: Մեր Սահմանադրության մեջ, ըստ Արթուր Ղամբարյանի, որպես հանրային իրավունքի իրավաբանական անձեր, ճանաչվում են տեղական ինքնակառավարման մարմինները, բայց բոլորն էլ լավ գիտեն, որ այդպիսին է նաև պետությունը, ինչպես նաև ՀԱԵ-ն:
Արթուր Ղամբարյանը պնդում է, որ ոչ մի միջազգային ստանդարտի չի հակասում, երբ դու քո ազգայոին եկեղեցուն հատուկ կարգավիճակ ես տալիս:, իսկ պետություն-ազգային եկեղեցի իրավահարաբերությունները պետք է կարգավորվեն ոչ միակողմանի կերպով, երբ պետությունն ինչ ուզի, երբ ուզի կարող է փոխել այդ օրենքում, այլ սահմանադրական համաձայնագրերով, ինչպես աշխարհի շատ առաջատար երկրներում է:
Մանրամասները` տեսանյութում:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44