Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է ՀՀ-ին տրամադրվելիք 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ արտոնյալ վարկը՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար:
Վարկի պայմանները կլինեն 25 տարի ընդհանուր տևողությամբ և 14 տարի արտոնյալ ժամանակահատվածով:
Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ իրենք կարևորում են ոլորտի օժանդակությունը ոչ միայն այն պատճառով, որ կառավարությունը դիմել է, այլ որովհետև իրականացել են երկու խորը վերլուծական աշխատանքներ և հասկացել, որ օժանդակությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում էներգիա արտադրող ընկերությունները կուտակել են խոշոր դրամական միջոցների պակասուրդ, որը վերաբերում է մասնավորապես հայկական ատոմային էլեկտրակայանին՝ ՀԱԷԿ և Երևանի ջերմաէլեկտրակայանին՝ ՋԷԿ, որոնք միասին կուտակել են 104 մլն դոլարի հասնող պակասուրդ, և որը կազմում է նրանց ընդհանուր հասույթի շուրջ 80 տոկոսը:
«Եթե չհաղթահարվեն, դա լուրջ ազդեցություն կունենա արտադրության մակարդակը պահպանելու ունակության վրա: Այս ծրագրով բարելավվելու է ընկերությունների ֆինասական վիճակը և նրանց կառավարման գործելակերպը, ինչպես նաև բաշխիչ ընկերությունների հետ նրանց գործունեությունը բարելավելու միջոցով՝ օգնելու է, որպեսզի մատչելի սակագներով պահպանվի էլէներգիայի բավարար մատակարարումը»,- ասաց նա:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի գործառնական մասնագետ Արթուր Կոչնակյանը ներկայացրեց պատճառները, թե ինչու են նման գնահատականներով հայտնվել ծանր ֆինանսական դրության մեջ և առաջին հիմնական պատճառը համարեց այն, որ կատարվել էր բավական մեծ գումարով ոչ նպատակային և բուն գործունեությանը չվերաբերող ծախսեր, մասնավորապես՝ ՋԷԿ-ի կողմից:
Երկրորդ հիմնական խնդիրն այն է, որ տարիներ շարունակ ՀԷՑ-ի վիճակը վատթարանում էր, քանի որ ժամանակին չէր կարողանում վճարումներ տալ մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց: Իսկ վիճակը վատթարանում էր, քանի որ իր սակագնային մարժայի մեթոդիկան բարելավման կարիք ուներ: Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ մի քանի տարին էլ սակավաջուր էր, ավելի քիչ էլէներգիա է արտադրվել, և ստիպված են եղել բացը լրացնել ավելի թանկ էլէներգիա գնելով, իսկ լրացուցիչ ծախսերը, որ կատարվում էին, պետք էր փոխհատուցել:
Ըստ նրա, երբ առաջանում է շեղում ու վնաս, երեք տարիների ընթացքում՝ նշանակում է այդ բացը լրացնել է պետք է այլ միջոցների հաշվին, որոնց արդյունքում էլ գոյացել են առաջացած տխրահռչակ վարկային ծախսերը:
Ըստ նրա, տրվող ֆինանսական միջոցներով հստակ կսահմանվի 4 հիմնական ծրագիր, կարգելվեն ոչ նպատակային ծախսերը, գործող թանկ վարկերը կվերաֆինանսավորվեն, ՀԲ-ի արտոնյալ վարկի միջոցով, ինչն էլ լրացուցիչ սակագնային բեռ չի դառնա սպառողների համար: Կվճարվի բնական գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ի կրեդիտորական պարտքը, կսահմանվի էլէներգիայի մատակարարման արժեքի փոփոխություններն արտացոլող սակագին և կպահպանվի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով կայանի գազատուրբինի արտադրական հզորությունը:
Ըստ նրա՝ փոփոխված մեթոդաբանությունը շատ արագ ուժի մեջ կմտնի:
Ի դեպ, ՀԷՑ-ի կրած վնասը կազմել է 50 մլն դոլար, որն արդեն մարվում է փոփոխված սակագնի հաշվին։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47