Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ծրագրերին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը ներկա «Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները նախագահին են ներկայացրել ընկերության կողմից մայրաքաղաքում իրականացվող բազմաբնակարան թաղամասի շինաշխատանքների ընթացքը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախ այն պետք է համապատասխանեցվի Ստեփանակերտի գլխավոր հատակագծի նախագծի պահանջներին, իսկ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ձեռքբերվելուց առաջ բնակարանները պետք է ստանան քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների համապատասխան մասնագիտական եզրակացությունը:
Նախագահի խոսքով՝ հայտարարված քաղաքականության տրամաբանության համաձայն՝ բնակարանների ձեռքբերման համար գինն առաջարկելու է կառավարությունը, իսկ եթե կառուցապատողն ավելի լավ առաջարկ ունենա, ապա ազատ կլինի իր որոշման մեջ:
«Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները շնորհակալություն են հայտնել նախագահ Հարությունյանին համագործակցության համար և խոստացել, որ, ըստ նախանշվածի, 2022թ.-ին շահագործման կհանձնեն 120 բնակարան, հաջորդ երեք տարիների ընթացքում՝ 180 բնակարան:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33