Քաղաքացիները թանկ են վճարում Կովիդ-19-ի դեմ պայքարելու համար: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ գորգիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ է դիմել քաղաքացի Արա Նազարյանը՝ հայտնելով, որ իրենց ամբողջ ընտանիքը Կովիդ-19-ով է վարակվել: Ծնողների բուժումը տանն է կատարվել, դեղորայքի եւ բուժքրոջ համար վճարել են 250 հազար ՀՀ դրամ, տան անդամներին համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) համար եւս վճարել է Արա Նազարյանը՝ 160 հազար ՀՀ դրամ:
Տանը բուժում ստանալուց հետո ծնողների վիճակը չի բարելավվել, տեղափոխել են հիվանդանոց՝ հիվանդանոցային պայմաններում բուժումն իրականացնելու: Թեստավորում կատարելուց հետո ծնողների թեստերի արդյունքները հիվանդանոցում կորցրել են եւ միայն 7 օր անց հայտնել են, որ թեստի պատասխանները բացասական են, որից հետո դուրս գրվելու համար քաղաքացիներից պահանջել են մոտ 500 հազար ՀՀ դրամ: Արա Նազարյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, նամակ է ուղարկել նաեւ նախարարի ֆբ էջին, հարցին որեւէ լուծում չի տրվել, նախարարը չի արձագանքել ֆբ հաղորդագրությանը:
Նշեմ, որ քաղաքացին բախվել է նաեւ մեկ այլ խնդրի. քանի որ բնակվում է Երեւանում, բայց գրանցված է մարզում, հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում հրաժարվել են թեստավորում իրականացնել՝ պահանջելով, որ Կովիդով 19-ով վարակված հիվանդը գնա Գյումրի կամ համատիրությունից փաստաթուղթ ներկայացնի:
Ինքս անձամբ քաղաքացու բարձրացրած խնդրով դիմել եմ նախարարին՝ հաղորդագրություն ուղարկելով նրա ֆբ էջին: Ավելացնեմ նաեւ, որ ես նույնպես որեւէ պատասխան չեմ ստացել նախարարից:
Առողջապահության ոլորտի պատասխանատուների աշխատանքի գնահատականը թողնում եմ քաղաքացիներին։
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
13:03
12:44
12:18
12:03
14:48
14:29
14:04
12:19
12:03
12:03
11:47
11:33
11:30
16:09 07.08.25
17:52 07.08.25
17:09 07.08.25
16:28 07.08.25
17:25 07.08.25
18:13 07.08.25
18:02 07.08.25
16:48 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03