Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Ենթակառուցվածքների զարգացումը կարևոր քայլ է ոչ միայն էկոգյուղերի ցանցի ստեղծման, այլև մայրաքաղաք-գյուղ զարգացման տարբերությունը մեղմելու համար: Այս մասին հայտնում են Վիվա-ՄՏՍ-ից։ Երկու տարի առաջ, Հերմոնը դարձել է էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայր: Իսկ 2020 թվականին, գյուղում ավելացել է լուսավորված՝ հիմնական փողոցների թիվը: Վայոց ձորի մարզի այս գյուղում ևս ժամանակակից ենթակառուցվածքի ներդրումն իրականացվել է փուլերով: Առաջին ծրագրովտեղադրվել է 33 LED լուսարձակ, լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր ճանապարհահատված, որի արդյունքում, գյուղում հաղթահարվել է ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած27 տարվա վաղեմության խնդիր: Երկրորդ ծրագրով, տեղադրվել է ևս 23 LED լուսարձակ: Ընդհանուր առմամբ, Հերմոնում այժմ կա 55նման լուսարձակ: Էներգախնայող համակարգը թույլ է տալիս լուսավորվել ավելի քան 2 կմ տարածք՝ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները: Իրավիճակով պայմանավորված, ծրագիրն իրականացնող կողմերը նոր համակարգի հերթական հատվածի գործարկմանը չեն մասնակցել, սակայն կազմակերպված հարցախույզի միջոցով փորձել են բացահայտելգյուղի բնակիչների տրամադրությունը: Ժամանակակից համակարգի արդյունավետությունը, սովորաբար, առաջինն արձանագրում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ նշելով, որ կրճատվում են համայնքայինծախսերն ու տնտեսվում են բյուջեի միջոցները: Գյուղացիների համար դա կարևոր ցուցանիշ է. կա այն գիտակցությունը, որ խնայողությունների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ:Հերմոնի բնակիչները ներկայացրել են ծրագրի դրական ազդեցության՝ իրենց կարծիքն ու վերլուծությունը: Ֆերմերային փոքրիկ տնտեսություն վարողները փաստել են, որ գյուղում նկատելի ակտիվություն և շարժ է արձանագրվել: Լուսավորությունը նպաստել է գիշերային անվտանգ անցուդարձին և կրճատել մեղվի փեթակների վրա արջերի հարձակման դեպքերը: Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար և կրկնակի արդյունավետությամբ:
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
21:26
21:12
15:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44