ԱՄՆ-ի կառավարությունը «Նովավաքս» ընկերությանը 1 միլիարդ 600 միլիոն դոլար է շնորհել կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութը փորձարկելու ու արտադրելու համար, որը հաջողության դեպքում, 2021 թվականի հունվար ամսին կունենա 100 միլիոն չափաբաժին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Ինչպես ընկերության գործադիր տնօրեն Ստենլի Էրքն է ասում, հաջողության դեպքում նշված հարյուր միլիոն չափաբաժնի արտադրությունը կսկսվի այս տարվա չորրորդ եռամսյակից ու կավարտվի հունվար-փետրվար ամիսներին: Այս գումարը կծառայի նաև փորձարկումների երրորդ փուլն անցկացնելուն: Սա այն փուլն է, երբ փորձարկումներն իրականացվում են մարդկանց վրա, ինչը կարող է սկսել հոկտեմբերից: Հիշեցնենք, որ մարտ ամսին նույն պատվաստանյութի համար 456 միլիոն դոլար է հատկացվել Johnson & Johnson's և 486 միլիոն դոլար` Moderna ընկերություններին: ԱՄՆ-ի կառավարությունը Emergent Biosolutions ընկերությանն է հատկացրել 628 միլիոն դոլար հայրենական արտադրության ծավալները մեծացնելու հնարավորություն ստեղծելու համար: Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ներկայումս համարում են պատվաստանյութի ստեղծումը, հիվանդություն, որին մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան կես միլիոն մարդ ամբողջ աշխարհում: «Նովավաքս»-ը մինչև մայիս չէր իրականացրել մարդկանց անվտանգության հարցով փորձեր: Ուշացած փորձերի պատճառն այն է, որ պատվաստանյութն աճեցվում է միջատների բջիջներում, գործողություն, որի համար պահանջվում է երեսուն օր, որից հետո միայն գիտնականները կարող են սկսել զտման գործողություններ: «Նովավաքս»-ը արտադրամասեր ունի նաև Չեխիայի Հանրապետությունում և ծրագրում է երկու գործարան հաստատել Եվրոպայում ու Ասիայում: Հնդկաստանում գործարան ունենալու դեպքում ամեն ամիս ծրագրում է արտադրել 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
21:26
21:12
15:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44