Բրազիլիայի ոստիկանությունը Սան Պաուլուում ցրել է բազմահազարանոց բողոքի ցույցը՝ ընդդեմ երկրի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի: Այս մասին հայտնում է Agencia Brasil-ը:
Հաղորդվում է, որ ցուցարարները պահանջել են պաշտոնից հեռացնել նախագահ Միշել Թեմերին և երկրում անցկացնել նոր ընտրություններ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ դրան մասնակցել է մոտ 100 հազար մարդ: Նրանց ցրելու համար իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, էլեկտրաշոկ, ջրցաններ:
Հաջորդ ցույցը Սան Պաուլուում նախատեսված է առաջիկա հինգշաբթի՝ հայտնում է գործակալությունը:
Օգոստոսի 31-ին սենատորները ձայների մեծամասնությամբ հեռացրել էին Ռուսեֆին Բրազիլիայի նախագահի պարտականությունների կատարումից։ Ռուսեֆը նման գործողությունն անվանել էր խորհրդարանական հեղաշրջում և խոստացել շարունակել քաղաքական գործունեությունը։ Նախագահի պարտականությունները ստանձնել է նախկին փոխնախագահ Միշել Թեմերը։ Նա կղեկավարի Բրազիլիան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը՝ մինչև Ռուսեֆի նախագահական ժամկետի ավարտը։
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02