Մենք փոփոխություններ կատարեցինք մեր հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, այսինքն տրանսֆորմացիայի ենթարկեցինք այն, որի նպատակը ներդրումների խթանումն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ գործարար համայնքը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին»,-ասաց նա եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրեց պարզաբանել:
Մհեր Գրգորյանը ներկայացրեց, որ հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը ըստ նրա, շատ կարեւոր ռազմավարական կանոն է:
«Մինչ օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետեւյալ տրամաբանությամբ` մինչեւ 250մլն դրամ վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչեւ 1 տարի ժամկետով: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետեւյալ սահմանումը, որ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա հնարավորություն է ստանում հավելյալ սուբսիդավորվել 400մլն դրամի չափով եւ 36 ամիս ժամկետով, որը շատ էական է:
Այն էական արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ 500մլն դրամին համարժեք սուբսիդավորում` 48 ամսվա համար: Սա լրջագույն խթան է: Եթե հաշվարկ անենք, տնտեսվարողի տարեկան խնայողությունը 500մլն դրամի սուբսիդիայի մասով, ապա դա, ըստ էության, իր 1-2 տարվա շահն է, որն ինքը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում»,-նշեց նա:
Փոխվարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ այս կանոնով մեկ հայտ բավարարվել է, եւս երկու հայտ քննարկման փուլում է: Ինչ վերաբերում է հարկային բարեփոխումներին, ապա նա ասաց, որ տնտեսության մեջ շուրջ 64մլդ դրամի շրջանառություն է մնացել:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03