1in.am- Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակն իր աջակցությունն է հայտնում Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեին, ով Ադրբեջանի կողմից բացահայտ սպառնալիքների է ենթարկվել։ Շրջանակի համար շարունակում է անհասկանալի մնալ այն, թե ինչու են Բաքվի կողմից բացահայտ կերպով իրականացվող սպառնալիքներն անարձագանք մնում ազգային իշխանությունների կողմից։
«Չպե՛տք է գայթակղվել։ Օրինականության քողի տակ Բաքուն նպատակ է հետապնդում Ադրբեջանում արդեն իսկ հաստատված ահաբեկչական ռեժիմի պես մեր երկրում ևս հաստատել սպառնալիքի ռեժիմ և սպառնալիքների ենթարկել այն անձանց, որոնց հանդեպ դժգոհություն ունի»,- ասել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։
Բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ ապրիլի 22-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության պահանջով շրջանակի անդամ, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեին նախազգուշական փաստաթուղթ է ներկայացվել, որով արգելվում է Ֆրանսիացի պատգամավորներին այցելել Լեռնային Ղարաբաղ և պահանջվում չեղյալ համարել Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջև հաստատված համագործակցության խարտիան:
«Այս դեպքը առաջինը և միակը չէ, սակայն այն ավելի լուրջ է, քան նախորդները։ Մի քանի օր առաջ Գերմանիայում կատակերգակի նկատմամբ իրականացվել են հետապնդումներ, այն պատճառով, որ ծաղրել էր թուրք նախագահին։ Հիմա էլ ֆրանսիացի պատգամավորն է Ադրբեջանի կողմից ենթարկվել սպառնալիքի, այն քաղաքականության համար, որը պաշտպանում է։ Մինչև երբ պետք է հանդուրժենք, որ հանցագործ բռնակալները ոտքերը սրբեն մեր եվրոպական ժողովրդավարության վրա»,-հայտարարել է Ֆրանսուա Ռոշբլուանը։
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը նշում է, որ նախատեսում է կապ հաստատել այս հարցի շուրջ շահագրգիռ նախարարների հետ, որպեսզի պատշաճ պատասխան ստանա մի ռեժիմի կողմից կոպիտ միջամտության համար, որն ամբողջ աշխարհում միաձայն ճանաչվել է որպես ամենաճնշողներից մեկը։
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02