«Ցանկանում եմ մեր քաղաքացիներին խորհուրդ տալ և հորդորել, որ հետևեն համակարգչից և համացանցից օգտվելու տարրական հիգիենիայի կանոններին»,-ասուլիսի ժամանակ կոչ արեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը: Վերջինս բացատրեց, որ քաղաքացիներն ինչպես առօրյայում միշտ լվացվում են, որպեսզի վիրուսներից զերծ մնան, նույն տրամաբանությամբ էլ պետք է գործեն համակարգչից օգտվելիս՝ չվստահելով անծանոթ անձանց ու կայքերին և վերջիններիս չփոխանցեն անձնական տվյալները՝ էլեկտրոնային փոստը, տան հասցեն, անձնագրային և բանկային տվյալները: Քննիչը նաև խորհորդ տվեց պարբերաբար թարմացնել տարբեր հաշիվների գաղտնաբառերը: Սասուն Գրիգորյանը նկատեց, որ կիբերհանցագործների կողմից հիմնականում թիրախավորվում են այն անձինք, ովքեր ունեն ֆինանսական սոցիալական որևէ խնդիր և գումար ստանալու համար փորձում են դիմել հեշտ միջոցի: «Համակարգչով խարդախություններ անող անձինք ունեն ինտելեկտուալ որոշակի ունակություններ, ինչպես նաև մարդկանց հետ շփվելու հոգեբանական ունակություններ»,- հայտնեց քննիչը և զգուշացրեց, որ վերջիններս սովորաբար քաղաքացու հետ կոնտակտի են գնում վարկեր տրամադրելու, վատ վարկային պատմությունները վերացնելու առաջարկներով: Շատ են դեպքերեը, երբ սոցիալական ցանցերում ստեղծվում են որևէ օգտատիրոջ հաշվի առաջին էջին նման էջ, որն իրական օգտատիրոջ էջից տարբերվում է միայն լինկով, և դրանց միջոցով տվյալ օգտատիրջ անունից վերջինիս ընկերներից վերցնում են իրենց անհրաժեշտ անձնագրային և բանկային տվյալները: Քննիչը նաև խորհուրդ տվեց հեռախոսների և համակարգիչների հնարավոր անսարքությունները վերացնել վստահելի մարդկանց կամ ընկերությունների միջոցով՝ հատկապես, երբ դրանցով մուտք է արված անձնական հաշիվներ: Տեղեկացնելով, որ 2020 թվականի ամռանը բարձրացել է կիբերհանցագործությունների դեպքերի թիվը, որը պայմանավորված է համավարակի պատճառով համացանցից օգտվողների թվի աճով՝ Սասուն Գրիգորյանը կրկին կոչ արեց պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44