ARM | RUS |

Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով. «5-րդ ալիք»-ի տնօրեն

10.07.20 | 16:54

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը դիմում-բողոք է ներկայացրել ոստիկանության Երեւանի վարչության կենտրոնական բաժնի պետին։ Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջով։ Հարություն Հարությունյանի դիմում-բողոքի մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ պարոն Պապյան, 03.07.2020թ. Ձեր կողմից կազմվել եւ ինձ՝ Հարություն Հրաչիկի Հարությունյանին է տրվել ծանուցում, որով Դուք 13.07.2020թ. ժամը 15:00-ին հրավիրել եք ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչներ Հ. Մարգարյանի եւ Վ. Բախշյանի մոտ՝ իմ նկատմամբ իրականացվելիք վարչական վարույթին մասնակցելու համար: Սույնով հայտնում ենք Ձեզ, որ կորոնավիրուսային համավարակի (Covid-19) տարածմամբ պայմանավորված, ավելին դրա ծայրահեղ վտանգավոր ցուցանիշների առկայությամբ, հոգ տանելով մեր եւ մեր ընտանիքի անդամների կյանքի եւ առողջության մասին, ստիպված կլինենք բաց թողնել Ձեր կողմից հրավիրված լսումները: Նշվածը պայմանավորված է ի թիվս այլի այն հանգամանքով, որ Ծանուցմամբ որեւէ կերպ չի հիմնավորվել ք. Երեւան Վրացյան 90, թիվ 224 աշխատասենյակի սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ հանգամանքների վերաբերյալ: Ավելին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացմամբ (Skype, Zoom եւ այլ նման գործիքների) մասնակցելու վարչական վարույթին Միաժամանակ կցանկանանք մեր դիրքորոշումը հայտնել նաեւ գրավոր ձեւով սույն փաստաթղթի շրջանակներում՝ հույս ունենալով, որ այն պատշաճ քննարկման առարկա կդառնա Ձեր կողմից հրավիրված լսումների շրջանակներում, հաշվի առնելով վարչարարության եւ վարչական վարույթին ներկայացվող օրենսդրական պահանջները: Այսպիսով, առաջնահերթաբար անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը ակնհայտորեն անհիմն է, չի բխում անձանց կյանքի եւ առողջության ապահովման անհրաժեշտությունից եւ միտված է սահմանափակել լրատվամիջոցի ազատ խոսքի իրավունքը, որպիսի պայմաններում մեր նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է անհապաղ կարճման, իսկ մենք պետք է ազատվենք վարչական պատասխանատվությունից: Նախ եւ առաջ նշենք, որ հաշվի առնելով հեռուստաընկերությունների գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ միջազգայնորեն առկա հատուկ կարգավորումները, մեզ համար անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր իրավակարգավորումներն են կիրառելի հեռուստաընկերությունների գործունեության եւ հնարավոր սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում Պարետի որոշումների տեսանկյունից: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» Պարետի որոշմամբ սահմանվել են արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կանոններ, որոշակի սահմանափակումներ: Այսպիսով, առանձին Հավելվածներով Պարետն անդրադառնում է այնպիսի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, ինչպիսիք են արտադրական, գրասենյակային, շինարարական, առեւտրային, հանրային սննդի, մարմնամարզական, գեղեցկության սրահներ, կրթական եւ այլն: Սակայն նշյալ տնտեսվարող սուբյեկտներին վերաբերելի իրավակարգավորումների շրջանակներում առկա չէ որեւէ հատուկ իրավակարգավորում, որը կվերաբերի լրատվամիջոցներին, հեռուստաընկերություններին կամ համանման գործունեությամբ զբաղվող անձանց, որպիսի պայմաններում կամ անհրաժեշտ է արձանագրել առկա օրենսդրական բացը, կամ էլ, առնվազն, կողմնորոշվել, թե ո՞ր բլոկի մեջ է առավել նպատակահարմար եւ ողջամիտ դիտարկել մեր գործունեությունը: Այսպիսով, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է»: Նախեւառաջ նշենք, որ վերոգրյալ իրավակարգավորումը բխում է խոսքի ազատության սահմանադրորեն եւ կոնվենցիոնալ ամրագրված իրավունքից, որպիսի պայմաններում ցանկացած սահմանափակում կամ արգելք, որն ուղղակիորեն նպաստելու է խոսքի ազատության իրավունքի իրացմանը, անթույլատրելի է եւ ոչ իրավաչափ: Ուստի գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության կողմից դրսեւորվող նման մոտեցումը, հեռուստաընկերություն մուտք գործելը, բնականոն գործունեությունը խաթարելը, ինչպես նաեւ այլ խոչնդոտող գործունեություն իրականացնելը ուղղակիորեն խախտում է խոսքի ազատության իրավունքը: Պատահական չէ, որ ԶԼՄ-ների գործունեության պաշտպանվածությունը եւ դրան խոչընդոտելու արգելքը նախատեսված է ընդհուպ մինչեւ քրեաիրավական կարգավորումներով: Անդրադառնալով վկայակոչված իրավադրույթին, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նորմի մեկնաբանմանը, մատնանշելով հեռուստաընկերությունների կողմից իրականացվող գործունեությանը, դրանց գործունեության տեսակին եւ ուղղվածությանը: Այսպիսով, օրենքում հեռուստաընկերությունների գործունեության վերաբերյալ կարգավորման շրջանակներում օգտագործվում է «արտադրություն» բառը, որն ուղղակիորեն բերում է այն եզրահանգման, որ օրենսդիրը հեռուստաընկերությունների գործունեությունը դիտարկում է որպես արտադրական: Նման իրավիճակում անհրաժեշտ է նաեւ հասկանալ, թե կոնկրետ ինչպիսի՞ սահմանում է տրված «արտադրական» գործունեություն հասկացությանը Պարետի որոշման շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պարետի որոշմամբ ուղղակիորեն տրված չէ սույն հասկացության սահմանումը, ապա անհրաժեշտ է ելնել իրավակիրառ պրակտիկայում դրա վերաբերյալ առկա ընդհանուր մոտեցումից, ուստի կարող է եւ պետք է կիրառելի լինել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը: Հետեւաբար, հեռուստաընկերությունների գործունեությունը դիտարկվում է որպես արտադրական եւ դրա վերաբերյալ կիրառելի է Պարետի որոշման թիվ 3 Հավելվածը: Անդրադառնալով Պարետի որոշման թիվ 3 Հավելվածին, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ մեր կողմից ամբողջապես պահպանվել են որոշմամբ սահմանված անվտանգության ապահովման պահանջները, որպիսի պայմաններում առկա չէ որեւէ հիմք մեր նկատմամբ վարույթ հարուցելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Այսպիսով, Պարետի որոշման թիվ 3 Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն. «Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջեւ առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի եւ աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են նաեւ դիմային վահանակներ»: Վկայակոչված իրավադրույթի վերլուծությունից պարզ է դառնում, որ դիմակների եւ դիմային վահանակների օգտագործումը պարտադիր է բացառապես այն դեպքերում, երբ աշխատավայրում հնարավոր չէ ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորությունը: Ներկայիս իրավիճակում ստեղծվում է մի պատկեր, երբ ակնհայտ է դառնում մեր նկատմամբ վարչական վարույթի հարուցման ոչ իրավաչափությունն այն պարագայում, երբ Ձեր կողմից հեռուստաալիք այցելելու եւ վերահսկողություն իրականացնելու շրջանակներում իրականացվել է հենց իմ օրինական պահանջով տարածքի չափագրում, որով ուղղակիորեն պարզ է դարձել, որ տաղավարում գտնվող զրուցավարի եւ հյուրի միջեւ, ինչպես նաեւ նկարահանող խմբի անդամների միջեւ ապահովված է որոշմամբ սահմանված 1.5 մետր սոցիալական հեռավորությունը: Ավելին, հեռավորությունը լրագրող-զրուցավարի եւ հյուրի միջեւ կազմում է2.8 մետր, որպիսի պայմաններում իրավախախտման մասին խոսելն առնվազն անհիմն է: Ինչ վերբերում է դիմակ կրելուն, անհրաժեշտ ենք համարում Ձեր ուշադրությունը սեւեռել միջազգային փորձին եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ստանդարտներին: Այսպես, առկա չէ առնվազն մեկ պետություն, որտեղ հեռուստաընկերություններում հաղորդավարները հանրությանը հանդես գան դիմակներով կամ դիմավահաններով: Բացառապես բոլոր մինիմալ իրավագիտակցության շեմն ապահովող պետություններում անգամ հեռուստատեսությունների համար օրենսդրորեն սահմանված են հատուկ կարգավորումներ, որպիսով վերջիններս չեն կրում պարտականություն հեռուստադիտողի առջեւ հանդես գալ դիմակով (հաշվի առնելով գործունեության բնույթը եւ ինքնին տաղավարային հատվածներում մշտապես սոցիալական հեռավորության առկայությունը): Դա առնվազն էթիկապես սխալ է եւ որոշակիորեն խանգարող: Միաժամանակ հենց նույն իմ ղեկավարած հեռուստաընկերությունը ապահովում է սոցիալական խթանումը դիմակներ կրելու վերաբերյալ, մշտապես տարածելով՝ «կրիր դիմակ» արտահայտությունը։ Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները եւ առկա իրավիճակն ԶԼՄ-ների նկատմամբ այնքան արտասովոր է՝ դրա հնարավոր ամենաբացասական իմաստով, որ անգամ դարձել է մի շարք միջազգային լրատվամիջոցների խոսակցության առարկան: Այսպես, մի շարք լրատվամիջոցներ խիստ բացասական լույսի ներքո են դիտարկել ՀՀ տարածքում տեղի ունեցողը, մասնավորապես «5-րդ ալիք» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները եւ տեղի ունեցող հետապնդումները, որպիսի պայմաններում խիստ քննադատության են ենթարկվել նման հետապնդում իրականացնող անձինք եւ մարմինները[1]: Նման պայմաններում ակնահյտ է մեր իրավունքների խախտումը, որը պետք է վերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում եւ անվերապահորեն: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հասկանալ Ձեր կողմից իրականացվող վերահսկողության տրամաբանությունը եւ դրա ուղղվածությունը, հիմք ընդունելով հենց այն հանգամանքը, որ ցանկացած գործողություն, որը նախաձեռնվում է վարչական մարմինների կողմից Պարետի որոշման ապահովման եւ իրացման տեսանկյունից, հետապնդում է որոշակի նպատակ, որն էլ պետք է ապահովվի՝ հնարավորինս զերծ մնալով լիազորությունների չարաշահում եւ, առավելեւս, նման չարաշահմամբ իրավունքի խախտում իրականացնելուց: Այսպիսով, Պարետի որոշման ուղղվածությունն է ապահովել ՀՀ Կառավարության կողմից 16.03.2020թ. ընդունված «Արտակարգ դրություն ապահովելու մասին» Որոշումը: Այսինքն, սույն որոշման գերնպատակ է սահմանվում հասարակության կյանքի եւ առողջության պաշտպանությունը, իսկ ցանկացած գործունեություն, որն իրականացվում է՝ հիմնվելով սույն որոշման վրա, պետք է բխի հենց կյանքի եւ առողջության ապահովման առաջնային նպատակից: Հետեւաբար վարչական մարմինների կողմից ցանկացած գործողություն, որը խախտում է սահմանված նպատակը կրում է բոլորովին այլ միտվածություն: Այսպիսով, Պարետի որոշմամբ սահմանված է սոցիալական հեռավորության ապահովման պարտականությունը բացառապես բոլորի կողմից եւ ոչ միայն մեր հեռուստաընկերության, ուստի Ձեր գործողությունները պետք է ուղղված լինեն ոչ միայն փակ տարածքներում գտնվող անձանց եւ ընկերությունների՝ անվտանգության կանոններին հետեւելու պարտականությանը, այլեւ առհասարակ բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Տարակուսանք է առաջացնում այն մեկնաբանությունը, որ սրճարաններում միմյանց դիմաց կամ կողք-կողքի նստած անձանց միջեւ որեւէ կերպ չի ապահովվում եւ չի կարող ապահովվել սոցիալական հեռավորությունը, սակայն նման իրավիճակը երբեւէ չի մտահոգել վարչական մարմիններին, մինչդեռ մեր կողմից իրականացված օրինաչափ գործունեությունը խիստ վերահսկողության առարկա է դարձել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կողմից պահպանվել են, պահպանվում են եւ շարունակելու են պահպանվել համապատասխան որոշմամբ սահմանված բոլոր պահանջները, ընդհուպ մինչեւ ոչ թե 1.5 այլ 2.8 մետր հեռավորություն ապահովելով: Մենք հոգ ենք տանում մեր, մեր աշխատակիցների առողջության եւ կյանքի մասին, ուստի ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ պաշտպանության միջոցները՝ համավարակի տարածումը կանխելու եւ տարածման պատճառ չհանդիսանալու համար: Ուստի խնդրում ենք Ձեզ չխոչնդոտել մեր կողմից բնականոն գործունեության իրականացմանը եւ զերծ մնալ մեր խոսքի ազատության իրավունքի հակաօրինական սահմանափակումներ թույլ տալուց: Միաժամանակ գտնում ենք, որ Ձեր կողմից խախտվել են վարչարարության հիմնարար սկզբունքները, որպիսի պայմաններում Ձեր կողմից կայացված վարչական ակտը, որը բացասական հետեւանքներ կնախատեսի մեզ համար, կդիտվի ոչ իրավաչափ եւ կբեկանվի դատական կարգով: Այսպիսով, համաձայն «Վարչարարության եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»: Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Եթե վարչական մարմինը որեւէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձեւով, ապա միանման դեպքերում հետագայում եւս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձեւով»: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակին, եւ դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր»: Վկայակոչված իրավադրույթների համակցված վերլուծությունից կարող ենք եզրահանգել, որ վարչական մարմիններն իրենց պարտականություններն իրականացնելիս պարտավոր են յուրաքանչյուր դեպքում ելնել սահմանված սզբունքներից եւ չիրականացնել գործունեություն, որը որեւէ կերպ կխախտի սահմանված սկզբունքներից առնվազն մեկը: Նշյալը համապարտադիր պահանջ է եւ ենթակա է կատարման անգամ արտակարգ դրության եւ դրա ապահովմանն ուղղված գործունեության շրջանակներում: Այսպիսով, օրենսդրորեն արգելվում է վարչական մարմիններին լիազորությունների չարաշահումն ու որոշակի գործողությունների իրականացումը, որը չի բխում օրենսրդրորեն ամրագրված նպատակներից եւ կրում է կամայական բնույթ: Վարչական մարմինները պարտավոր են բոլորի նկատմամբ դրսեւորել հավասար, համաչափ մոտեցում եւ համանման փաստական հանգամանքների պայմաններում կիրառել միանման միջոցառումներ, այլապես առկա է վարչարարության սկզբունքի խախտում: Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ուղղված ԶԼՄ-ի նկատմամբ որոշակիորեն խոսքի ազատությունը «լռեցնելու» քողարկված նպատակ են հետապնդում (ի թիվս այլի «սառեցնող էֆֆեկտի» վերաբերյալ հիշատակվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) Մեծ պալատի 23.04.2015թ. Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի N 29369/10 գործով կայացված որոշման մեջ): Միաժամանակ հաշվի առնելով ներկայացված հիմնավորումները գտնում ենք, որ տվյալ դեպքում «5-րդ ալիք» հեռուստաընկերության կողմից չի իրականացվել որեւէ գործողություն, որն իր մեջ պարունակում է վարչական իրավախախտում կատարելու պարտադիր տարրերը՝ զանցակազմը առհասարակ բացակայում է: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետեւյալ հանգամանքների առկայության դեպքում` 1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը. ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն՝ Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը` 1) վարչական տույժ նշանակելու մասին. 2) գործի վարույթը կարճելու մասին: Վերոգրյալից բխում է, որ իմ նկատմամբ չէր կարող սկսվել վարույթ, քանի որ իմ գործողություններում բացակայում է վարչական իրավախախտման դեպքը եւ կազմը:Իսկ արդեն իսկ ապօրինի կերպով սկսված վարույթը ենթակա է կարճման: Բացի այդ ՀՀ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Սույն դեպքում վարչական իրավախախտման վարույթ հարուցելիս վարչական մարմինը չի իրականացրել փաստական հանգամքնների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննարկում, քանի որ վերջիններիս ներկայացվել է բավարար հիմնավորումներ այն մասին, որ Ընկերությունը իրականացնում է արտադրական գործունեություն, որը Պարետի համապատասխան որոշմամբ ունի այլ կարգավորումներ,որի պարագայում որեւէ իրավախախտում իմ կողմից չի կատարվել եւ վարչական մարմնի կողմից վարչական վարույթ չէր կարող հարուցվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր կողմից վարչարարության շրջանակներում հիմնովին խախտվել են կամայականության արգելքի, համաչափության, օրինականության եւ վարչական վարույթի բազմակողմանիության սկզբունքները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ իմ գործողություններում բացակայում է իրավախախտման դեպքը՝ ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ եւ 282 –րդ հոդվածի 2-րդ կետի դրույթով՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով: Հարգանքով՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության Տնօրեն Հարություն Հրաչիկի Հարությունյան «08».07.2020թ.»։


Շինարարները նախարարին ներկայացրել են Ցեղասպանության հուշահամալիրի մույթերի համար ընտրված քարերի որակական չափանիշները

Շինարարները նախարարին ներկայացրել են Ցեղասպանության հուշահամալիրի մույթերի համար ընտրված քարերի...

12:36

Կիևը իրատեսական է համարում Ուկրաինայի՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցությունը

Կիևը իրատեսական է համարում Ուկրաինայի՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանն...

12:21

Խաղաղությունը պետք է ունենա հենարան՝ ազգ, արժանապատվություն և պետականություն. Անանյան

Խաղաղությունը պետք է ունենա հենարան՝ ազգ, արժանապատվություն և պետականություն....

12:03

Անցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված

Անցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում...

11:46

Գառնի-Գեղարդ, Դիլիջան, Երևանյան շրջայցեր. ո՞ր վայրերն են ամենից շատ նախընտրել 2025-ին ՀՀ այցելած զբոսաշրջիկները

Գառնի-Գեղարդ, Դիլիջան, Երևանյան շրջայցեր. ո՞ր վայրերն են ամենից շատ նախընտրել 2025-ին ՀՀ այցելած...

11:16

Հարավային Կովկասում կապուղիների բացումը օգտակար և շահավետ կլինի նաև Հնդկաստանի համար. հնդիկ դիվանագետ

Հարավային Կովկասում կապուղիների բացումը օգտակար և շահավետ կլինի նաև Հնդկաստանի համար. հնդիկ...

11:02

Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում

Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է...

10:46

Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային կալանքը

Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային...

10:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7...

10:14

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է. ՊԵԿ

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն...

17:48

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման...

17:33

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները. Hetq

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները....

17:06

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու միջնորդությունը

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու...

16:45

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ...

16:23

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական...

16:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01