ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները մի քանի նամակ են ուղարկել Անկարա՝ կոչ անելով չփոխել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը։ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցը խնդրում է քրիստոնեական մշակույթի հնագույն հուշարձանը չվերածել մզկիթի։ Այս մասին գրում է news.ru կայքը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է, որ տաճարը, որպես «Ստամբուլի պատմական շրջանի» մաս, ընգրկված է համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան։ Այս փաստը հանգեցնում է մի շարք իրավական պարտավորությունների: Պետությունը, որի տարածքում գտնվում է տաճարը, պետք է ապահովի օբյեկտի բացառիկ համընդհանուր արժեքի անփոփոխությունը: Կազմակերպության անդամները Թուրքիային են դիմել մի շարք նամակներով, որոնցով մտահոգություն են հայտնում տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխության հետ կապված իրավիճակի վերաբերյալ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում Անկարային այդ թեմայով երկխոսել: Կազմակերպությունը նշում է, որ այդպիսի օբյեկտներում ցանկացած փոփոխություն կատարելու համար պետությունը նախ պետք է ծանուցում ուղարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին և, անհրաժեշտության դեպքում, Համաշխարհային ժառանգության կոմիտեից պահանջի անցկացնել ստուգում։ Հիշեցնենք, որ գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02