ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի հերթապահ և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառվարությունը: Սույն թվականի հուլիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում իրականացվել է 40 մշտադիտարկում՝ 21 հերթապահ և 17 ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ ՀՀ պարետի 03.05.2020թ. N 63 որոշման Հավելված N 13-ում ներառված կանոնների պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները հիմնականում կապված են երեխաների՝ ձեռքերի լվացման հոսող տաք ջրով ապահովված չլինելուն, ցնցուղների և ծորակների կահավորվածությունը սահմանվածին չհամապատասխանելուն: Անձանագրվել է, որ նման դեպքերում երեխաներին լվացվելու հարցում օգնում են դաստիարակների օգնականները։ Որոշ դեպքերում խնդիրներ են արձանագրվել սպասքի լվացման ավազանների համապատասխամության հետ կապված: Արձանագրված խախտումների վերաբերյալ մանկապարտեզներին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են խախտումները շտկելու ցուցումներ։ Խախտումները հիմնականում շտկվում են, այնուամենայնիվ, երբեմն անհրաժեշտություն է լինում արձանագրված խախտումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ հաստատության հիմնադրին: Համայնքային ենթակայության մանկապարտեզների վերաբերյալ Կրթության տեսչական մարմինն Երևանի վարչական շրջաններից ամենօրյա պարբերականությամբ ստացվում է տեղեկատվություն սաների հաճախումների վերաբերյալ: Նշված ժամանակահատվածում հաճախող սաների տոկոսը Երևանի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզների սաների ընդհանուր ցուցակային թվի նկատմամբ փոփոխվել է 3.6%-3.9%-ը միջակայքում: Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացող մշտադիտարկումները շարունակական են։ Ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն։
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03