Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Հայաստանյան մասնաճյուղն ահազանգում է՝ դեռևս 2018 թվականից սկսված, սակայն 2019 թվականին ավելի մեծ թափ ստացած և հասարակության առավել լայն շերտերի ուշադրությունը գրաված՝ Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների փետրածածկի աղտոտման աղետը կրկնվում է այս տարի ևս: NABU Հայաստանի թիմն անտարբեր չմնալով այս էկոլոգիական աղետին, որը հիրավի ավելի ծավալուն և վտանգավոր է, քան մենք բոլորս պատկերացնում ենք, սկսել է իրականացնել ուսումնասիրության աշխատանքներ, արագիլների փետրածածկի աղտոտման պատճառները բացահայտելու համար: «Արդեն երկու շաբաթ շարունակ մեր աշխատակիցներն իրականացնում են դաշտային հետազոտություններ, փորձելով բացահայտել արագիլների աղտոտման աղբյուրները: Սակայն սա միայն առաջին քայլն է, որը ցույց կտա Արարատյան դաշտում տարիներ շարունակ տեղի ունեցող էկոլոգիական աղետի ծավալներն ու միգուցե թույլ կտա գնահատել կրած վնասի անդառնալիության աստիճանը և մշակել այն կանգնեցնելու համակարգային մոդելներ: Տվյալ պարագայում արագիլը հանդիսանալով ինդիկատոր տեսակ և իր վրա կրելով ու ցուցադրելով աղտոտման անմիջական ազդեցությունը, ազդարարում է ավելի մեծ և լուրջ խնդիրների մասին: Արարատյան դաշտի տարածքում ապրող բոլոր սրտացավ բնակիչների կողմից տրված տվյալները կօգնեն մեզ ավելի արագ և օպերատիվ աշխատել: Հորդորում ենք բոլորիդ գրել կամ զանգահարել մեզ, հայտնել ձեր մտահոգությունները և տեղեկատվությունը, որին տիրապետում եք և կարծում եք, որ այն կարող է օգնել մեզ: Անհապաղ զանգահարեք կեղտոտված, թռչել չկարողացող և բնից ընկած արագիլներ նկատելու դեպքում, մենք կփորձենք հնարավորինս արագ կազմակերպել թռչի տեղափոխության և վերականգնողական աշխատանքները՝ համագործակցելով թե՛ Ձեզ հետ և թե՛ ոլորտում գործող և խնդրով անհանգստացած այլ կառույցների հետ: Նման դեպքերում կարող եք զանգահարել 094 136661 հեռախոսահամարով։ Միասին բացահայտենք Արարատյան դաշտի էկոլոգիական աղետի պատճառները, միասին գտնենք համակարգային լուծումներ և իվերջո գործենք հանուն մարդու և բնության»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
12:36 07.11.25
11:16 07.11.25
12:21 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01