Թուրքիայում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարանի կարգավիճակ չունի, այն Բարձրագույն դատական մարմնի որոշմամբ՝ վերածվելու է մզկիթի։ Այս որոշումից ընդամենը ժամեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է հրամանագիրը, ըստ որի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի տնօրինումը հանձնվում է Կրոնական գործերի նախագահությանը, և այն կվերաբացվի՝ որպես մզկիթի: Նախատեսված է, որ տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 15-ին, որի ժամանակ թուրք ժողովրդին խոսքով պետք է դիմի նաև Էրդողանը։ ԳՈՎԱԶԴ00:23Իմանալ ավելին 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, արևելագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի գործողություններին՝ նշեց, որ այս ամենը պետք է դիտարկել երկու տարբեր հարթություններում։ Առաջինը՝ Էրդողանի անձնական, քաղաքական ամբիցիաների և իմիջի տեսանկյունից, երբ վերջինս իր քաղաքական կենսագրության մեջ դնում է բարձր սանդղակներ և դրանք հաղթահարում է, և Սուրբ Սոֆիայի տաճարը դրանցից մեկն է։ Երկրորդը՝ Թուրքիայում պետականորեն և հասարակության կողմից ընդունված ցեղասպան մտածողության, տվյալ պարագայում մշակութային եղեռնի տրամաբանության շարունակությունն է։ «Այս բոլոր փոփոխությունները տեղավորվում են ծայրահեղացման, իսլամականացման, այլամերժության մեջ։ Այսինքն՝ Էրդողանի քաղաքական կերպարը տեղավորվում է այլամերժության և տարատեսական համամարդկային արժեքները ոտնահարելու հիմքի վրա։ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը համարվում է Ուղղափառ քրիստոնեության կարևոր գոհարներից մեկը, փաստորեն, պետականորեն, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև տեղի է ունենում մշակութային եղեռնի հերթական դրվագ, որն իրականացնում է պետությունը, և որին աջակցում է Թուրքիայի հասարակության գերակշիռ մեծամասնությունը։ Ոչ միայն աջակցում է, այլև ամբողջովին սատարում է և ոգևորվում է Էրդողանի քայլերից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։ Ըստ նրա, այս ամենը խոսում է նաև Թուրքիայում ծայրահեղ իսլամականացման միտումների մասին։ Ինչ վերաբերում է այս համատեքստում հայկական կողմի անելիքներին, Ռուբեն Մելքոնյանը շեշտադրեց երկու առանձնահատկություն։ Նախ՝ Հայաստանը, որպես ցեղասպանությունները դատապարտող առաջամարտիկ պետություն, բնականաբար, դատապարտում է նաև մշակութային ցեղասպանության դրսևորումները, և այս ամենը լինելով մշակութային եղեռնի դասական օրինակ՝ կարող է քննադատվել։ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում՝ լինի ՅՈՒՆԵՍԿՕ թե այլ կառույց, կարող է բարձրացնել այս աղաղակող փաստը։
Ամբողջությամբ՝ 168.am
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44