Հուլիսի 11-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արփի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 116-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գագիկ Խ․, ծնված 1964 թ.) և «Kia Sorento» (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գագիկ Խ-ն տեղի ուժերով տեղափոխվել է, իսկ Հակոբ Թ․-ն հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Գագիկ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հակոբ Թ․-ինը՝ ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, այնուհետև «Opel Zafira» ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Լուսյա Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Փրկարարները ավտոմեքենաները բարձրացրել են ավտոքարշակի վրա և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02