Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության արտահերթ նիստում hայտնեց, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են կատարել՝ գրոհելով Տավուշի ուղղությամբ մեր սահմանային դիքերը: Վարչապետը նշեց, որ այսօր առավորտյան դրանք վերսկսվել են և խստագույնս դատապարտելի համարեց այն: «Ադրբեջանի ռազմաքաղաաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկախատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և մտահոգիչ համարեց տարածաշրջանային անկայունյություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ: Վարչապետի խոսքով, կատարվածը ներքին խնդիրները սահմանային լարվածությամբ երկրոդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական գործելաոճն է, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որոն արտահայտվում է նրանց անհեռանկար գործողությունների ուղարկելով: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ըստ վարչապետի, որքան սրվում է Ադրբեջանի սոցիալ տնտեսական վիճակն, այնքան սրվում է ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը։ «Ադրբեջանի ղեկավարությունը փոխանակ իր ժողովրդին կոչ անի հակահամաճարակային կանոնները պահպանել, հանդես է գալիս ռազմատենչ կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է»,- շեշտեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա և կոչ արեց հայրենակիցներին իրենց անվերապահ աջակցությունն հայտնել մեր զինված ուժերին, որոնք ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում. «Նրանք պետք է ունենան ամուր թիկունք և մեզնից յուրաքաչյուրը այդ թիկունքի մի մասնիկն է»: Հասարակությանը կոչ անելով վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին՝ վարչապետը շեշտեց. «Այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը, հայոց բանակի հաղթանակների կարևորագույն գրավականներից է»:
Աղբյուր` Panorama.am
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33