Մարդկանց պետք է փող տայինք, որ մարդիկ տանը մնային, չտվեցինք, բացեցինք, որ փող չտանք և ունենք այն, ինչ-որ ունենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ սահմանափակումների վերացումն հանգեցրեցին կորոնավիրուսով վարակվածների թվի աճին: Արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցի քննարկման ժամանակ վերջինս հարց բարձրացրեց, թե արդյոք հնարավոր չէ այդ սահմանափակումները պահպանել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի և պնդեց, որ ժողովրդի մեջ միանշանակ կարծիք կա, որ արտակարգ դրությունը չպետք է երկարաձգվի, իսկ «Լուսավոր Հայաստանի» կարծիքն այն է, որ այն ապօրինի է, քանի որ ՀՀ-ում 30 օրից ավել չի կարելի երկարացնել արտակարգ դրությունը: Ըստ պատգամավորի, այդ խնդրով կզբաղվի առաջիկայում խորհրդարանում ձևավորվելիք քննիչ հանձնաժողովը:
«Մենք չենք տեսնում, որ կառավարությունը ցույց տա, որ իրավիճակը կառավարվում է, ցույց տա, որ այս իրավիճակում լուծումներ են առաջարկվում և խնդիրներ են լուծվում»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ այն ինչ, որ տեսնում են անհամաչափ է և անտրամաբանական որոշումներ են կիրառում: Նա հիշեց պատգամավորների բարձրացրած այն հարցը, ըստ որի բաց տարածքում, բնության գրկում դիմակ չկրելու համար տուգանում են և շեշտեց, որ այն բացի դժգոհությունից ոչնչի չի օգնում: Մարուքյանը ոստիկանությանը կոչ արեց, որ սահմանափակումների կիրարկումն ապահովելիս հնարավորինս տրամաբանության շրջանակներ վերադառնա: «Կառավարության նիստում հայտարարում են՝ մարդկանց աջակցություն տվեցինք՝ գնացին բանկ, հերթ կանգեցին վարակվեցին, ի՞նչ անեինք՝ չտայի՞նք աջակցություն»,-կառավարության նիստում արված հայտարարությունը հիշատակեց պատգամավորը: «Հազարավոր մարդկանց բանկային բեռի լուծման ուղղությամբ որևէ բան չարվեց»,- հայտնեց Մարուքյանը և փաստեց, որ դրանում համոզվել է գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ, որոնք պնդել են, որ անհատական կարգով ոչ մեկին չեն օգնել, նույն վիճակն է նաև հարկային և մաքսային վարչարարության հարցում և տույժ ու տուգանք է սահմանվում բոլոր ուշացված վարկերի համար: Պատգամավորը, հիշեցնելով որ կառավարությունը մերժել է ընդդիմության բոլոր առաջարկները, նկատեց. « Ասում են՝ մենք ամեն ինչ գիտենք, սաղ կառավարում ենք: Այսօր քննարկման ընթացքում ասվեց, որ հայեցակարգային սխալներ են թույլ տրվել և չի ասվում, թե ինչ սխալների մասին է խոսքը»: Դահլիճից ծիծաղեցին: Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ո՞վ է ծիծաղում: «Իմ քայլը» խմբակցությունց հնչեց պատասխան՝ բոլորս: «Այսինքն՝ հազարավոր մարդիկ կորանավիրուսով վարակված են, իսկ դուք ծիծաղում եք, ժողովուրդը սովի է մատնված՝ դուք ծիծաղում ե՞ք: Ժողովուրդ ջան, սա «Իմ քայլը» մեծամասնության ծիծաղն է, ես հույս ունեմ՝ քննիչ հանձնաժողովում չեք ծիծաղի»-արձագանքեց Էդմոն Մարուքյանը:
News.am
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03