ARM | RUS |

Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրգործ

14.07.20 | 12:56

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած օտարերկրյա պետությունում հավատարմագրված եւ օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաեւ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից սկսել են գումարներ փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձին, իսկ 2007թ. հունիսից նշված ընկերություններն սկսել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք եւ վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել եւ ղեկավարվել է հանցավոր խումբ: Հանցավոր համագործակցության նպատակին հասնելու, այն է՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից հնարավորինս շատ թվով ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումներն օտարերկրյա պետություններ իրականացնելու եւ դրա արդյունքում ոչ թե երեխայի լավագույն շահն ապահովելու, այլ՝ օրենքով եւ «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 32-րդ հոդվածով արգելված «չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտ» ստանալու նպատակով, խմբում ընդգրկվել են ՀՀ գործող ծննդատների, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, դրա ենթակայության տակ գտնվող մանկատների, տեղական ինքնակառավարման, ՀՀ կառավարության եւ դրան առընթեր պետական եւ այլ մարմինների պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաեւ՝ որդեգրումների գործընթացում թարգմանություններ կատարող, այլ ծառայություններ մատուցող եւ խմբի անդամների հետ մտերիմ կապերի մեջ գտնվող անձինք: Քննության տվյալներով՝ խմբի անդամների մի մասն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում փաստացի իրականացրել է օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչի գործառույթներ, մի մասը` նրանց մատուցել ծառայություններ, որի դիմաց 2005-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաեւ՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից ընկերությունների ներկայացուցիչների փաստացի գործունեություն իրականացնող անձանց, նրանց մտերիմների բանկային հաշիվներին ՀՀ քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1.800.000 եվրո եւ 26.000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007թ. սկսած, որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները: Պարզվել է, որ օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների գործառույթներն իրականացնող անձինք յուրաքանչյուր որդեգրման համար ստացել են առանձին գումար, որի չափն էականորեն ավելին է եղել որդեգրման ընթացքում ՀՀ տարածքում կատարվելիք ծախսերի համար անհրաժեշտ գումարից, ինչի արդյունքում գործընթացի մասնակիցներն ստացել են չարդարացված եկամուտ։ ՀՀ կենտրոնական մարմինը, պարտավորված լինելով վերահսկողություն սահմանել ֆինանսական հոսքերի եւ դրանց թափանցիկության նկատմամբ, չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելման եւ Կոնվենցիայի նպատակներին հակասող ցանկացած պրակտիկայի կանխման համար, տարիներ շարունակ այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի իրականացրել՝ այդ կերպ ստեղծելով համապատասխան պայմաններ` հանցավոր խմբի անդամների կողմից ֆինանսական օգուտ ստանալու նպատակով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումների իրականացման համար: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ծննդատների պատասխանատու աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որպեսզի երեխաների կենսաբանական ծնողները, մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ, հրաժարվեն իրենց երեխաներից, իսկ խմբում ընդգրկված՝ ՀՀ տարբեր իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել են, որպեսզի որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում անգամ կազմելով եւ համապատասխան մարմիններին ներկայացնելով կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր։ Միաժամանակ, քննությամբ առերեւույթ տվյալներ են ստացվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում օտարերկրյա պետությունում հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձը, 2010-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, ինչպես նաեւ՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից Հայաստանի Հանրապետությունում առեւտրային գործունեություն իրականացնող բանկերից մեկում գործող հաշվեհամարին ստացել է ավելի քան 1.290.000 եվրո գումար՝ ձեւակերպելով որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր: Այնուհետեւ, նպատակ ունենալով թաքցնել հիշյալ գումարների հանցավոր ծագումը, տարբեր անձանց եւ նպատակներով նշված բանկային հաշվից փոխանցել է ավելի քան 430.000 եվրո, իսկ ավելի քան 402.000 եվրո գումար կանխիկացվել է նրա կողմից, որի գերակշիռ մասում նշված է եղել նաեւ նպատակը, այն է՝ անձնական կարիքների համար: Նշված անձի մտերիմ ՀՀ մեկ այլ քաղաքացի նույն գործընթացում իտալական վերոնշյալ կազմակերպություններից ստացել է ավելի քան 55.000 եվրո գումար, որոնք ձեւակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր, ինչպես նաեւ նշված հաշվեհամարին կանխիկ մուտքագրել է տարբեր չափի գումարներ: Այնուհետեւ, հիշյալ անձը, նպատակ ունենալով թաքցնել նշված գումարների հանցավոր ծագումը, հաշվեհամարին ստացված գումարներից ավելի քան 73.000 եվրո գումարը փոխանցել է մեկ այլ անձի, ինչպես նաեւ կատարել է անձնական վճարումներ: Արդյունքում փոխարկելով եւ փոխանցելով օտարերկրյա որդեգրումների գործընթացում ստացած դրամական միջոցները՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացրել են՝ կատարելով նշված դրամական միջոցների լվացում: Վերը նշված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով եւ 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր համագործակցություն ստեղծելը, ղեկավարելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ որոշում է կայացվել՝ նշված քրեական գործը որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առեւտրային կաշառք տալու, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու եւ համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:


Ռոբերտ Քոչարյան. Այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը

Ռոբերտ Քոչարյան. Այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ...

15:49

Թող ամեն մեկը «վեր ընկնի» իրա տեղը, հերիք եղավ․ Խաչատուր Սուքիասյան (Տեսանյութ)

Թող ամեն մեկը «վեր ընկնի» իրա տեղը, հերիք եղավ․ Խաչատուր Սուքիասյան...

15:26

Քաղաքացին պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

15:09

Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

14:47

Խոսելով դիվանագիտության մասին՝ Սերգեյ Լավրովը հայկական ռադիոյի մի կատակ է հիշել

Խոսելով դիվանագիտության մասին՝ Սերգեյ Լավրովը հայկական ռադիոյի մի կատակ է...

14:29

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ըմբիշներ

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս...

14:05

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ...

13:19

Հ1-ը թուրքական նարատիվներ է տարածում. Մարուքյան

Հ1-ը թուրքական նարատիվներ է տարածում. Մարուքյան

13:15

Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական...

13:13

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով Ադրբեջանում է

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով Ադրբեջանում...

12:45

2023թ.-ին Ադրբեջանը շարունակեց ցեղասպան արշավը. Նյու Յորքի քաղաքապետ

2023թ.-ին Ադրբեջանը շարունակեց ցեղասպան արշավը. Նյու Յորքի...

12:27

Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում

Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում

11:04

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու մասնակից

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու...

10:33

Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե

Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ...

10:09

Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան

Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ...

09:42

Գյումրի-Աշոցք և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար

Գյումրի-Աշոցք և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների...

09:12

«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից «հակամարտություն», մենք դրա կողմնակիցը չենք». Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր դաշտում տարաձայնությունների մասին

«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից «հակամարտություն», մենք դրա կողմնակիցը չենք». Սերժ Սարգսյանը՝...

21:28

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ և թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ և թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի...

21:26

Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

21:12

Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ. Միքայել Մինասյան

Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման...

15:51

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44