Իտալիայից Հայաստան ժամանած 11 բուժաշխատող՝ մարդասիրական առաքելության շրջանակում աջակցում է Հայաստանի առողջապահական համակարգին։ Բուժաշխատողները Հայաստան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության շրջանակում և արդեն ավելի քան մեկ շաբաթ է աշխատում են հայաստանյան հիվանդանոցներում, որտեղ բուժում են ստանում Covid-19 ախտորոշում ունեցող պացիենտները։ Առաքելության աշխատանքն իրականություն է դարձել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ։
Մարիո Ռավիոլոյի գլխավորությամբ բուժաշխատողների խումբն անցկացնում է ուսուցողական դասընթացներ կորոնավիրուսային հիվանդության բուժման, հակաբիոտիկների օգտագործման և այլ հարցերի շուրջ։ Այս խմբի խնամքի տակ են նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ։
«Հայաստան ժամանած պրոֆեսիոնալ թիմը ԱՀԿ-ի «Արտակարգ իրավիճակների արձագանքման բուժանձնակազմ» նախաձեռնության դասակարգման մեջ է։ Այդ նախաձեռնությունն ուղղված է մասնագետների համաշխարհային ցանցի ձևավորմանը, որը հնարավորություն է տալիս բժշկական օգնություն ցուցաբերել արտակարգ իրավիճակների ժամանակ»,- նշել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը։ Նրա խոսքով այդ մասնագետները անցել են ԱՀԿ որակավորում ըստ նախապես սահմանված չափանիշների և տիրապետում են տարբեր երկրների առողջապահական համակարգերին աջակցելու անհրաժեշտ գործիքակազմին։
Նախատեսվում է, որ բուժանձնակազմը Հայաստանում կմնա երեք շաբաթ, հետագայում նույնպես կշարունակի հայաստանյան բուժաշխատողներին աջակցել խորհրդատվությամբ և դասընթացներով։
Իտալացի բժիշկներին հետևել են գերմանացի և լեհ գործընկերները, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին՝ կրկին ի պատասխան ԱՀԿ-ի համաշխարհային կոչին:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33