ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են վստահությունը չարաշահելու եղանակով «Յունիբանկ» ԲԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության տնօրենը, 2013թ. հունվարի 30-ին, իր ղեկավարած ՍՊԸ-ի և «Յունիբանկ» ԲԲ ընկերության միջև կնքված գլխավոր վարկային պայմանագրի և նշված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերի հիման վրա, բանկից 2013-2014թթ. ընթացքում ստացել է ընդհանուր առմամբ 299.151.120 ՀՀ դրամին համարժեք 760.000 ԱՄՆ դոլար վարկ՝ բանկին որպես գրավ հանձնելով ՀՀ տարածքում գտնվող մի քանի անշարժ գույք:
Այնուհետև՝ 2016թ. փետրվարի 23-ին ընկերության տնօրենը դիմել է բանկ՝ խնդրելով գրավադրված գույքերից Երևան քաղաքի Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակելի տան փոխարեն որպես գրավ հանձնել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող համապատասխան արժեքով անշարժ գույքը:
Ստանալով «Յունիբանկ» ԲԲ ընկերության համաձայնությունը՝ վերջինս նշված ընկերությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ, խաբեության եղանակով գնահատմանն է ներկայացրել ոչ թե Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի՝ իրեն պատկանող վերոհիշյալ անշարժ գույքը, այլ նույն շենքում գտնվող համարժեք մակերեսով, անհամեմատ ավելի բարձր արժեք ունեցող անշարժ գույքը:
Արդյունքում՝ Բանկի և ՍՊԸ-ի միջև 2016թ. հուլիսի 4-ին կնքված անշարժ գույքի հիպոթեքի պայմանագրով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող՝ փաստացի 25.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեք ունեցող անշարժ գույքը 46.000.000 դրամ լիկվիդացիոն արժեքով գույքի փոխարեն հանձնվել է բանկին որպես գրավ՝ «Յունիբանկ» ԲԲ ընկերությանը խաբեության եղանակով պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 21.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03