ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի բնակիչ Մ.Վարդանյանի անհետացման հանգամանքները:
2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 19.20-ին, Արարատի մարզի Դվին համայնքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը՝ ծնված 1954թ., անասուններին տարել է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Զանգլիկ» կոչվող արոտավայր արածեցնելու եւ չի վերադարձել:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տղամարդը 2020թ. մայիսի կեսերից աշխատանքի է անցել «Զանգլիկ» կոչվող տեղանքում գտնվող անասնաֆերմայում:
2020թ. հունիսի 28-ին՝ ժամը 6-ի սահմաններում, նա ֆերմայի անասնագոմից խոշոր եղջերավոր անասունները տեղափոխել է հարակից ձորակ եւ ետ չի վերադարձել: Տեսնելով, որ վերջինս չի վերադառնում՝ նույն ֆերմայի անասնապահերը գնացել են նրան փնտրելու, սակայն ձորակում հայտնաբերել են միայն խոշոր եղջերավոր անասունները:
Ձեռնարկվել են որոնողական-փնտրողական միջոցառումներ, որոնց արդյունքում տղամարդը չի հայտնաբերվել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են քննչական եւ այլ դատավարական գործողություններ, ինչպես նաեւ օպերատիվ-որոնողական եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող ծառայությունների հետ համատեղ միջոցառումներ՝ Արարատի մարզի բնակչին հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02