Հուլիսի 13-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրիի Օդերևութաբանության կայանից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում կարկուտ է տեղում (12 մմ), նկատվում է քամու ուժգնացում (8 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 16 մ/վ)։
Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն օրվա երկրորդ կեսից սկսած 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների տակ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, ահազանգերի արձագանքմանը ներգրավվել են Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները։
Հուլիսի 14-ին, ժամը 00։30-ին Գյումրի են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը՝ ջրահեռացման համար նախատեսված 3 մոտոպոմպով։ Գործի են դրվել Գյումրիի համայնքապետարանի 5 միավոր տեխնիկան և «Մայր Հայաստան» հուշահամալիրի հանգստյան գոտու նավակները: Աշխատանքներին 70 հրշեջ-փրկարար է մասնակցել, 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներ են կիրառվել։
Ժամը 16։47-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի կամրջի տակ ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերում. անհրաժեշտ է օգնություն։
Փրկարարներն անձրևաջրից դուրս են բերել Գևորգ Ծ.-ին (ծնված 1960 թ.)։ Նրա առողջական վիճակը վատթարացել է: Դիմել են շտապօգնության ծառայությանը։
Փրկարարները ջրային արգելափակումից դուրս են բերել նաև 7 ավտոմեքենա, ինչպես նաև նավակի միջոցով արգելափակումից անվտանգ տարածք են դուրս բերել 6 քաղաքացու:
Ժամը 17։02-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի 49-րդ փողոցում ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերում․անհրաժեշտէօգնություն։
Փրկարարները Մայակովսկու փողոցից՝ «Պեգաս» վաճառատան մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել Ա․Մ-ին պատկանող «ՎԱԶ-2106»և Վ.Ս․-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները:
Ժամը 17։16-ին ահազանգ է ստացվել, որ Ավտոկայանի թիվ 104/271 տնակը ջրալցվում է Գյումրի գետակի վարարումից․ անհրաժեշտ է օգնություն։ Պարզվել է, որ բնակիչներից մեկը հրաժարվում է տարհանվել տնակից, իսկ մյուսը՝ տարհանվել և տեղափոխվել է Շահումյան 153 հասցե:
Ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Ն. Ստեփանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 10 տունը ջրալցվում է անձրևից և գետի վարարումից․անհրաժեշտ է օգնություն։ Պարզվել է, որ ջրալցված է նկուղը․ իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ։
Ժամը 17։24-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Յունիբանկ»-ի մասնաճյուղի դիմաց ավտոմեքենան ջրալցվում է անձրևից․ անհրաժեշտ է օգնություն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան:
Ժամը 17։36-ին ահազանգ է ստացվել, որ Բեռլին հյուրանոցի մոտակայքում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
Ժամը 17։36-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի կամրջի տակ ավտոմեքենաները ջրալցվում են (մոտ 300 ավտոմեքենա չի կարողանում շարունակել ընթացքը)․անհրաժեշտ է օգնություն։
Մինչ Գ. Նժդեհի հրապարակին կից գտնվող կամրջին հասնելը՝ փրկարարները Երևանյան խճուղում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, ինչպես նաև՝ իրականացրել խճուղու ջրահեռացման անցքերի բացման աշխատանքներ:
Փրկարարների և համայնքապետարանի աշխատակիցների համատեղ ուժերով կամրջի տակից և հարակից տարածքներից դուրս են բերվել մոտ 100 արգելափակված ավտոմեքենա:
Փրկարարները բացել են կամրջի տակ գտնվող խցանված դիտահորերը:
Նախնական ամփոփված տվյալներով՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։ Շինությունների ջրահեռացման աշխատանքները շարունակվում են
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33