Հունաստանի կենտրոնական մասում գտնվող Տրիկալա քաղաքում անհայտ անձինք քարեր են նետել մզկիթի ուղղությամբ և կոտրել դրա ապակիները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը` հղում տալով հունական trikalanews.gr պորտալին:
Պորտալը նշում է, որ սա հնարավոր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման արձագանքը լինի:
Հարձակումը տեղի է ունեցել գիշերը, մի քանի մարդ քարերով կոտրել են մզկիթի ապակիները:
Կայքը գրում է, որ Տրիկալայի իշխանությունները տեղյակ են դեպքից, ոստիկանությունը փնտրում է մեղավորներին և քայլեր է ձեռնարկում, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն:
Հարձակման ենթարկված մզկիթը կրում է Քուրշում անունը, հայտնի է որպես Օսման շահի մզկիթ, կառուցվել է 16-րդ դարում՝ հայտնի օսմանյան ճարտարապետ Միմար Սինանի կողմից: Սա Սինանի կառուցած միակ շինությունն է, որ պահպանվել է ժամանակակից Հունաստանի տարածքում:
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02