ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօրվա դատական նիստի ընթացքում միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական Օրենսգրքի՝ նախկին գործողության և այսօր քննվող գործով իրավական ուժ ունեցող 300 հոդվածի Սահմանադրության 72, 73, 69, 79 hոդվածներին համապատասխանության հարցով: Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ չնայած, որ սույն գործով մեղադրանքն առաջադրված է 300․1 հոդվածով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ քննարկման առարկա պետք է դարձվի նաև 300 հոդվածը։ «Դատարանը պետք է գնահատի, արդյո՞ք առաջադրված մեղադրանքը համապատասխանում է Քր․Օր-ի նախկին խմբագրությամբ 300 հոդվածին։ Ըստ էության՝ այս պահին չգործող հոդվածը սույն գործով ամբաստանյալների համար ուժ ունեցող և գործող հոդված է, և պետք է գնահատվի նաև դրա սահմանադրականության հարցը։ Եթե 300 հոդվածը Սահմանադրությանը չի համապատասխանում, մենք բոլորս պետք է այս դահլիճը լքենք, քանի որ 300.1 հոդվածը մինչև 2009 թվականը գոյություն չի ունեցել»,- ասաց Խուդոյանը։ Նա ավելացրեց, որ դատարանը չի կարողանա շատ որոշումներ կայացնել մինչև այս հարցը չհստակեցվի։
Աղբյուր` Panorama.am
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
21:26
21:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44