Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչներին` Սթիվեն Բայերի գլխավորությամբ: ԱՆ-ից հայտնում են, որ Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով Հայաստանում առկա իրավիճակը, բուժման մոտեցումները և այլ մանրամասներ: Սթիվեն Բայերը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին այցը կազմակերպելու հարցում աջակցելու համար և շեշտել, որ Հայաստանում գտնվելն իրենց համար մեծ պատիվ է: Նա ասել է, որ Գերմանիայում կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարման փուլում է և իրավիճակը հսկողության տակ է, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի 16 հոգուց բաղկացած իրենց թիմը գա Հայաստան և աջակցի համավարակի դեմ պայքարում: Նա հավելել է, որ նախատեսում են Հայաստանի գործընկերների համար անցկացնել նաև թրեյնինգներ: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, այդ թվում հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը կազմակերպելու առումով: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել` ներգրավելով նաև Իտալիայից Հայաստան ժամանած մասնագետներին, կիսվելու փորձով ու խորհուրդներով: Բժշկական թիմը Հայաստանում գործունեություն է ծավալելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններում և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում` 10 օր տևողությամբ:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33