Երևանը ակնկալում է Ռուսաստանի միջնորդական ջանքերի գործադրումը հայ-ադրբեջանական սահմանի սրված իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին երեքշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Վարդան Տողանյանը: «Այսօր եղել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը, երեկ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց այդ մասին, և մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կկարողանա իր միջնորդական ջանքերը ներդնել դադարեցնելու այն, ինչ տեղի է ունենում այնտեղ»,-հայտնել է դիվանագետը, և հավելել. «Մենք ակնկալում ենք նաև ՀԱՊԿ-ի մեր գործընկերների արձագանքը, քանի որ մենք խոսում ենք Հայաստանի սահմանի մի հատվածի մասին, որը ճանաչվում է ՀԱՊԿ անդամների կողմից»: Բացի այդ, դեսպանը նշել է, որ իրավիճակը բարդանում է Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունների պատճառով: Պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը կդրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, նա նշել է, որ Երևանում առաջին հերթին սպասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններին: «Միակ լեգիտիմ միջազգային մանդատը հատկացված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, և հենց Անվտանգության խորհրդի երեք երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, մասնակցում են այս գործընթացին: Մենք արդեն տեղյակ ենք Ռուսաստանի արձագանքին, գիտենք նաև Պետդեպարտամենտի և Ֆրանսիայի արձագանքի մասին, այդ պատճառով հիմա բանակցություններ են գնում, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախօրեին խոսել են Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ»,- ամփոփել է Տողանյանը: «Կարծում եմ, որ սա բոլոր դեպքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հարցն է»,- հայտնել է դեսպանը:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33