Այսպիսի կոնֆլիկտային իրավիճակները ցույց են տալիս, որ ատելության խոսքի դեմն առնելը համացանցում գրեթե անհնարին է, եթե սրված իրավիճակ է: Այս մասին տեսակոնֆերանսի ժամանակ նշեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Այսօր ամբողջ օրը զբաղվել եմ հոգեկան խանգարումներով ադրբեջանցիներին ջնջելով իմ էջից: Մարդիկ տեսնում ես, որ ամբողջ իրենց օրը սպանում են անիմաստ հայհոյանք գրելով, որն ինձ վրա բացարձակ չի ազդում: Պարզապես մարդիկ մեղք են, որ իրենց ամբողջ կյանքը զոհաբերում են ատելության վրա: Ցավոք սրտի, մեզ մոտ էլ այդպիսի մարդիկ կան, որ տրվում են այդ հայհոյանքին, սկսում են պատասխանել»,-ասաց նա: Մարտիրոսյանի խոսքով, կարելի է ատելության խոսքը բաժանել երկու մասի. Մեկը օրգանական ատելությունն է, որ գալիս է հին ժամանակներից, իսկ երկրորդը վճարված ատելության խոսքն է. «Այդ վճարված ատելությունը մենք տեսնում ենք եւ Հայաստանի ներքաղաքական կյանքում, հիմա էլ հայ-ադրբեջանական սրման համատեքստում, որովհետեւ ակնհայտ սոցցանցերում կան մարդիկ, որոնց նստացրել են համակարգչի դիմաց եւ ասել՝ կնստես առավոտից երեկո եւ հայերին վատ բաներ կասես: Փորձը ցույց է տալիս, որ դա ազդում է: Եթե լուրջ ուսումնասիրություն արվի, ես կարծում եմ՝ կպարզվի, որ պետական հովանավորչություն ունեցող ատելության խոսքը ամենամեծ հատվածն է գրավում: Դեռ 15 տարի առաջ համացանցում հնարավոր էր հայ-ադրբեջանական երկխոսություն ունենալ: Իհարկե, կային մարդիկ, որ հայհոյում էին, բայց կար հատված, որը դա չէր անում: Հենց որ Իլհամ Ալիեւը եկավ իշխանության, հակահայկականությունը դարձրեց պետական երեւույթ, դրանից հետո 2-3 տարվա մեջ շփումը անհնարին դարձավ: Եթե Ադրբեջանում 1-2 անգամ տեսնեն, որ «յան» ազգանունով մեկի հետ ջան-ջիգյարով ես խոսում, դա կարող է քեզ համար ընդհուպ մինչեւ իրավական հետեւանքներ ունենալ»,-ասաց մեդիա փորձագետը:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33