Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեցլ է խորհրդակցություն Փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Առաջնահերթության կարգով նախարարը լսեցլ է Տավուշի մարզային փրկարարական վարչության զեկույցը: Վարչության պետ փ/ծ գնդապետ Փիրումյանը ներկայացրել է սահմանում տիրող իրավիճակը և ձեռնարկվող առաջնահերթ միջոցառումները: Նախարարը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման, տարհանման աշխատանքներին: «Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, կապի և հեռահաղորդացության միջոցներով աշխատել մեր քաղաքացիների հետ, նույնիսկ, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից»,-նշել է Ֆելիքս Ցոլակյանը: Նախօրեին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ծավալի անձրևները խաթարել էին բնականոն կյանքը: Ըստ մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Գյոզալյանի զեկույցի՝ փրկարարները հնարավոր բոլոր միջոցներով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, տարհանվել են հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, բացվել են դիտահորեր, փրկվել տասնյակ տներ: Նա հավաստիացրեց, որ ներկայում վիճակը կառավարելի է: Նախարար Ցոլակյանը, նկատի ունենալով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը, խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային կանոնների պահպանմանը, առավելագույնս իրազեկել քաղաքացիներին, սերտորեն աշխատել պատասխանատու մյուս կառույցների հետ և չթուլացնել զգոնությունը: Նախարարի դիտարկմամբ անհրաժեշտ է վերահսկվող հրդեհների միջոցով կանխարգելել ռիսկերն ու ապագա խնդիրները: Ցոլակյանը մտահոգիչ է համարել նաև 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում գրանցված ջրահեղձումների թիվը և հանձնարարեց խստացնել հսկողությունը Սևանի ափամերձ և այլ ջրային տարածքներում. մարդկային կյանքի պահպանումը պետք է լինի գերակա արժեք և սա այն խնդիրն է, որը պահանջում է ուժերի գերլարում: Դա կատարելի խնդիր է՝ փրկարարի խնդիրը:
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
21:26
21:12
15:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44