Ազգային ժողովը քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:
Նա նշեց, որ ներկայումս կարգը գործում է միայն այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից գործուղման մեջ է: «ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հետ կապված` խնդիր կա, ներկայիս գործող կարգավորումներով ՝ ընդունված անվանվող բժշկի թուղթը տրվում է ապաքինվելուց հետո, սակայն, քանի որ պատգամավորը ստիպված պետք է թուղթ ներկայացնի, որ ժամանակավոր անաշխատունակ է, այս պահին գործադրի հետ փորձում ենք հասկանալ` ինչպես այդ խնդիրը լուծել»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախագծի նպատակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ԱԺ աշխատանքները չպարալիզացնելն է, և նշեց, որ իր կարծիքով` «ԱԺ կանոնակարգում» փոփոխությունը առավելագույնս պետք է հստակ լինի, տարընթերցումների առիթ չտա:
Վահագն Հովակիմյանը նշեց, որ գաղափարը առաջացել է կորոնավիրուսի պայմաններից ելնելով, սակայն արդարացի չեն համարել, որ երբ պատգամավորը առողջական այլ խնդիրներ ունի և պարտադրված է մնալ տանը կամ բուժհաստատություններում, նա զրկված լինի իր լիազորություններն իրականացնելուց, դրա համար իրենք խնդիրը դրեցինք ընդհանուր: «Եթե պետք է պատգամավորները օգտվեն նման գործիքներից՝ ի չարս, մեղմ ասած, դա մեր պետության, քաղաքական կյանքի ողբերգությունը կարող է դառնալ, և եթե կլինեն նման պատգամավորներ, հանրությունը պետք է տեսնի, որ կան այդպիսի պատգամավորներ, ինչը լավ ազդակ կլինի հաջորդ ընտրություններին այդ ուժին քվերակելիս»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանը շարունակեց, որ այս պահին կարծում է, որ պետք չէ այդպիսի ընդհանրական մոտեցում ցուցաբերել: «Դա հղի է տարբեր հնարավոր հետևանքներով, և պետք է կենտրոնանալ բացառապես կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա»,-ասաց նա: Վահագն Հովակիմյանը նշեց, որ եթե կգտնվի ավելի լավ տարբերակ, հեղինակները կողմ կլինեն:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ևս նշեց, որ կարծում է, որ միայն հնարավորությունը պետք է տրվի կոնորավիրուսով վարակման դեպքում, և կարծում է, որ չպետք է ընդհանրացնել:
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
09:42
09:12
21:28
21:26
21:12
15:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44