Մինչև այս գործի վարույթն ընդունվելը մենք հունվարի 9-ին դիմել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերանայել 668 հրամանը. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունից առաջ:
«Մենք ցանկանում էինք, ըստ հրամանի, պարգևավճար 30 հազարը դարձնել 60 հազար, որ այրու և ծնողի միջև այդ 30 հազարը չբաժանվի երկու մասի, ամեն ընտանիք չստանա 15 հազար դրամ: Կառավարությունից ինձ և Խլղաթյան Սաթենիկին հրավիրեցին սոցապ նախարարություն և մեզ ասացին, որ բյուջեի սղության պատճառով չեն կարող 668 հրամանը փոխել և վերանայել մեր պարգևավճարները, որը վերաբերում էր թե՛ ազատամարտիներին, թե՛ զոհվածի ընտանիքներին, թե՛ հաշմանդամներին»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում տեղի է ունենում «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։
Նշենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել։ Հայցի հիմքում ընկած է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտությունները, որ ինչո՞ւ, օրինակ, զոհված զինծառայողներին կամ «Սասնա ծռերի» գործողությունների հետևանքով մահացած ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև, առհասարակ, հայրենիքին մատուցած ծառայությունների ընթացքում մահացած անձանց ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տրամադրվում է։
Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ իրենք սպասում ենք գրավոր պատասխանի և որ նույն Կառավարությունից իրենց հուշել են, իրենց ասում են ֆինանս չկա, բայց Մարտի 1-ի դեպքերով տվել են 30 մլն գումար:
«Ինձ բացակա չդնեք» ՀԿ-ի նախագահ Սաթենիկ Խլղաթյանն էլ նշեց, որ իր ամուսինը կռվել է թուրքի դեմ, ազատագրել է հողեր այս պետությանը տվել է օդ, ջուր, շունչ: «Այսօր այս ազատությունը, որ վայելում են, դա մեր տղերքի շնորհիվ է ,իսկ Քլոյանը եկել էր իմ տուն, ահաբեկում էր ինձ, ասում էր՝ տիկին Սաթիկ, գիտեք ինչ կա, Դուք ձեզ շատ վատ եք պահում, մեր տղերքը, եթե չսարքեին Մարտի 1-ը, այսօրվա հեղափոխությունը չէր լինի:
Հեղափոխությունն էլ կպնի գլխիդ, Մարտի 1-ն էլ կպնի գլխիդ: Իմ ամուսինը գնացել է թուրքերի դեմ է կռվել, դուք գնացել էիք հայերի դեմ էիք կռվում, ոստիկանին թուրք էիք համարում»,- ասաց Սաթենիկ Խլղաթյանը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34