Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը անհանգստացած է Տավուշի մարզում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի միջեւ իրավիճակի սրմամբ եւ փոխադարձ կրակոցներով: (Խոսքը Հայաստանի Տավուշի մարզի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում- խմբ., Սակայն, Լատվիայի ԱԳՆ հայտարարության անգլերեն տարբերակում նշվում է վերոնշյալ տարբերակը)։ Այդ մասին հաղորդում է Լատվիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Այդ միջադեպերը լուրջ սպառնալիք են ստեղծում խաղաղության եւ կայունության համար, որոնք կյանքեր են խլել երկու կողմերից: Արտաքին գործերի նախարարությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերականգնել հրադադարը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն հետագա գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրմանը: Հայտնի է Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Լատվիան աջակցում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես սահմանված է Հելսինկիի եզրափակիչ ակտում եւ ԵԱՀԿ Փարիզյան խարտիայում: Լատվիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ նրա երեք համանախագահներին հրադադարի վերականգնմանն ուղղված իրենց ջանքերում: Արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ երկու կողմերը զերծ կմնան ուժի կիրառումից եւ կաշխատեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33