Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության Գերմանական օդուժը (Team Luftwaffe) պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստան ուղարկված հումանիտար առաքելությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ ասված է. «Քաղաքացիական-ռազմական համագործակցության լավ օրինակ. #Team_Luftwaffe-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին օգնության տրամադրման նպատակով տեղափոխել է բժշկական անձնակազմ և սարքավորումներ»: Հումանիտար առաքելության մասին հաղորդագրությունը տարածել է նաև ԳԴՀ ԶՈՒ (Bundeswehr) պաշտոնական կայքէջը՝ «Գերմանիան աջակցում է Հայաստանին COVID-19 համավարակի դեմ պայքարում» վերնագրով: «Սա երկու երկրների միջև համերաշխության և բարեկամության նշան է: Գերմանիան Հայաստան է ուղարկում առողջապահության ոլորտի 16 մասնագետ, ինչպես նաև բժշկական սարքավորումներ: Կորոնավիրուսի համավարակը ծանր հարված է հասցրել գրեթե երեք միլիոն բնակչությամբ այդ երկրին, որտեղ կա շուրջ 33.000 վարակված անձ: Գերմանական օդուժն ապահովում է օգնության փոխադրումը: Երկուշաբթի առավոտյան Քյոլնում պատրաստ կանգնած էր A310 մակնիշի «Կուրտ Շումախեր» 10+23 գրանցմամբ օդանավը՝ վերալիցքավորվելով իր կարևոր առաքելության համար: Անհատական պաշտպանիչ սարքավորումները, շնչառական սարքերը և դեղորայքը սպասում են օդային բեռնաթափման զինծառայողների կողմից օդանավում պահեստավորվելուն: Գերմանական Միջազգային որոնողական և փրկարարական կազմակերպության (ISAR) բժիշկները և մասնագետները, գերմանական օդուժով ուղևորվում են Երևան՝ իրենց հայ գործընկերներին սատարելու համավարակի դեմ պայքարում՝ կամավոր հիմունքներով: «Իմ թիմը կազմված է բացառապես կամավորներից, որոնք այս առաջադրանքի համար արձակուրդ են վերցրել»,- հայտնում է թիմի ղեկավար Սթիվեն Բայերը՝ հավելելով. «Թիմն արդեն նմանատիպ գործողությունների փորձառություն ունի: Մեր կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը ներառում է որոնողական և փրկարարական աշխատանքներից մինչև բժշկական օգնություն»: Օդանավում է եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: «Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դաշնային կառավարությանն այս առաքելությունը կազմակերպելու համար: Գործուղվող բուժանձնակազմը բաժանվելու է երեք խմբերի՝ տեղակայվելով երեք տարբեր հիվանդանոցներում, որտեղ, մասնավորապես, բուժվում են COVID-19-ով վարակված հիվանդները: Վստահ եմ, որ գերմանացի բժիշկներն իրենց փորձով և գիտելիքներով մեծ ներդրում կունենան Հայաստանում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում»,- նշել է դիվանագետը: «Հայաստանը, որի տարածքը մոտ 30.000 քառակուսի կիլոմետր է և գրեթե համապատասխանում է Բրանդենբուրգի տարածքին, ներկայումս համավարակի պատճառով հայտնվել է բավականին բարդ դրության մեջ: Մինչ այժմ երկրում գրանցվել է ավելի քան 600 մահվան դեպք: Երեք միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկրի համար սա բավականին մեծ թիվ է: Բունդեսվերի համար աջակցության ցուցաբերումը տարբեր պատճառներով նաև պատվի խնդիր է: Բարեկամ Հայաստանն իրեն որպես շատ հուսալի գործընկեր է դրսևորել նաև ռազմական համագործակցության հարցերում, օրինակ՝ Աֆղանստանում: Հայաստանին նման օժանդակության ցուցաբերումը հնարավորություն է տալիս նաև շնորհակալություն հայտնել նախկինում լավ համագործակցության համար: Ներկայումս Գերմանիան բավական լավ է վերահսկում համավարակը: Մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրված տեմպի նվազումը դեռևս պահպանվում է, երկրորդ ալիք չի սկսվել: Նաև դրա արդյունքում է դաշնային կառավարությունը կարողանում հաջող կերպով միջազգային օգնություն ցուցաբերել: Աջակցությունը Հայաստանին նաև լավ համակարգված քաղաքացիական-ռազմական համագործակցության վառ օրինակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03