ARM | RUS |

Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված կալանավորումը. ՔԿ

16.07.20 | 10:22

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, իր նախկին մերձավորի առեւանգումը, նրա նկատմամբ կողոպուտ եւ սպանության փորձ կազմակերպելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Ա.Վարդանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված լինելով որպես մեղադրյալ եւ կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության գալով միայնակ մայր հանդիսացող Ուկրաինայի քաղաքացի կնոջ հետ, նրա հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով, համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում: Նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, չհանդիսանալով երեխայի կենսաբանական հայրը՝ հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություն այն մասին, որ իբր հանդիսանում է 30.08.2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը: Նշված դիմումի հիման վրա 2018թ. հոկտեմբերի 29-ին երեխայի ծննդյան վերաբերյալ կատարվել է ձեռագիր փոփոխություն, եւ որպես երեխայի հայր նախկինում գրանցված անձի տվյալները փոփոխվել են Ա.Վարդանյանի տվյալներով, ապա նույն օրը կատարվել է հայրությունը ճանաչելու մասին ակտի գրանցում, որով որպես երեխայի հայր գրանցվել է Ա.Վարդանյանը՝ այդ կերպ երեխայի նկատմամբ ձեռք բերելով հայրության իրավունք եւ ստանալով բովանդակությամբ կեղծ, պատասխանատվությունից ազատող հայրության որոշման մասին պետական վկայական: Այնուհետեւ, 2019թ. հունվարի 17-ին՝ հիշյալ քրեական գործը դատարանում ըստ էության քննելու ժամանակ, գործով ամբաստանյալ Ա.Վարդանյանը դատարանին է ներկայացրել նշված կեղծ վկայականը, որի հիման վրա՝ դատարանը 2019թ. հունվարի 17-ին որոշում է կայացրել՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով Ա.Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին: Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Ա.Վարդանյանի կողմից առերեւույթ կատարված այլ հանցագործություններ եւս: Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացուց շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար եւ գույք հափշտակելու վերաբերյալ: Ըստ այդմ, պարզվել է, որ 2012թ. Վարդանյանին դիմել է իր ծանոթը՝ առաջարկելով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակել, ինչին Վարդանյանը համաձայնել է: Այդ նպատակով վերջինս պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ մեկուսի տարածք, այնուհետեւ՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում, օգտվելով իրեն որպես հանցավոր շրջանակներում հեղինակություն վայելող, մեծ շրջապատ ունեցող եւ օրենքով սահմանված կարգից դուրս գումարի հետվերադարձի հարցեր լուծող անձ ընկալելու եւ դրա արդյունքում իրենից վախենալու հանգամանքից, բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել եւ ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, եւս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, իսկ եւս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող եւ վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում ընդհանուր առմամբ շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամ գումարին համարժեք դրամական միջոցներ եւ գույք: Բացի այդ, Ա.Վարդանյանն իր նախկին մերձավորին պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2016թ. ամռանն իր մերձավորներին հրահանգել է՝ խմբով, բռնության գործադրմամբ, բացահայտ հափշտակել վերոնշյալ ավտոմեքենան: Այդ նպատակով խմբի անդամները, նախնական համաձայնությամբ, Ա.Վարդանյանի ցուցումներով, Երեւանի Բուռնազյան եւ Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել եւ բացահայտ հափշտակել են հիշյալ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան, սեփականատիրոջ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ հարվածներ են հասցրել նրան, գցել գետնին ու հեռացել: Քրեական գործով պարզվել է նաեւ, որ Ա.Վարդանյանը ոչ միայն հափշտակել է հիշյալ ավտոմեքենան, այլեւ կազմակերպել է ավտոմեքենայի սեփականատիրոջ առեւանգումը, որի իրականացումը 2019թ. ամռանը հանձնարարել է իր եղբոր որդուն: Վերջինս, Վարդանյանից ստացած ցուցումների համաձայն, հանցավոր մտադրությունն իրականացնելու ուղղակի դիտավորությամբ, ավտոմեքենայի սեփականատիրոջ բնակության վայրի մոտ հանդիպել է նրան եւ օգտվելով իրենց փոխհարաբերություններում նախկինում ձեւավորված փոխադարձ վստահությունից, հնարավոր դիմադրությունից խուսափելու նպատակով, խաբեությամբ, դիտավորյալ խեղաթյուրելով իրականությունը եւ ներկայացնելով, թե իբր Ա.Վարդանյանի հետ հանդիպման են գնում՝ զրուցելու նպատակով, մոլորեցրել է նրան եւ գաղտնի առեւանգելով՝ տեղափոխել Վարդանյանին պատկանող առանձնատուն, որտեղ վերջինիս ցուցումով, տեւական ժամանակ պահվել է իր կամքին հակառակ՝ միաժամանակ Ա.Վարդանյանի ու քննությամբ չպարզված անձանց կողմից ենթարկվելով բռնության: Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ բացի հիշյալ անձին առեւանգելուց եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելուց, Ա.Վարդանյանը նաեւ կազմակերպել է նրա սպանությունը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Այսպես՝ Ա.Վարդանյանը, իր նախկին մերձավորի հետ տեւական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է հանրային վայրում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրան եւ հանցագործությունն իրագործելու նպատակով կազմել պլան ու կատարել դերաբաշխում: Ըստ դերաբաշխման՝ Վարդանյանի մերձավորներից մեկը 2020թ. մարտի 4-ին վարձակալել է ավտոմեքենա, ապա, բացահայտումը կանխելու նպատակով, խանութից գնված կոշիկի քսուքով սեւացրել է ավտոմեքենայի անվահեծերը, որից հետո իրական համարանիշը փոխարինել է այլ համարանիշով եւ նույն օրը, քննությամբ չպարզված անձի հետ, հիշյալ ավտոմեքենայով ուղեւորվել Ա.Վարդանյանի նախկին մերձավորի բնակության հասցե: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց տեսնելով վերջինիս, նպաստավոր պայմաններ ստեղծելով հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, ավտոմեքենայի հետեւի նստատեղին գտնվող, քննությամբ չպարզված անձը ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, քննությամբ չպարզված հրազենից, մոտ տարածությունից կրակոցներ է արձակել Վարդանյանի նախկին մերձավորի ուղղությամբ, որի հետեւանքով արձակված գնդակներից վնասվածք է ստացել ինչպես նշված անձը, այնպես էլ՝ արհեստանոցում գտնվող մեկ այլ անձ՝ իրական վտանգ ստեղծելով նույն արհեստանոցում գտնվող մյուս մարդկանց կյանքի համար, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով, 38-176-րդ հոդվածի (կողոպուտի կազմակերպում), 3-րդ մասի 1-ին կետով, 38-131-րդ հոդվածի (մարդու առեւանգման կազմակերպում) 1-ին մասով, 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի կազմակերպում) 2-րդ մասի 6-րդ կետով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է 2020թ. հուլիսի 15-ին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ա.Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020թ. մարտի 5-ին, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել էր եւ 2020թ. հուլիսի 12-ին ձերբակալվել: Քրեական գործի նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացվել եւ շարունակում են իրականացվել քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, առանձնապես ծանր հանցագործությունների կազմակերպմանը եւ իրականացմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:


Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով

Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական...

15:04

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել...

13:31

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության...

13:29

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա աղջնակը

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա...

13:21

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր...

12:52

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

12:36

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի...

12:21

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց...

12:04

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․ Փաշինյան

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․...

10:49

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

10:23

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. Աբրահամյան

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ...

10:02

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

18:22

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի պատճառով

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի...

17:48

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ....

17:34

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին առնչվող հարցերի

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին...

17:21

FlyDubai-ի չվերթի հնդիկ օդաչուն Մոդիին պատմել է միջադեպի մասին

FlyDubai-ի չվերթի հնդիկ օդաչուն Մոդիին պատմել է միջադեպի...

17:03

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արել

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է...

16:44

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. զինված ադրբեջանցին ներխուժել է հայի տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. զինված ադրբեջանցին ներխուժել է հայի...

16:28

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ...

16:22

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում....

16:11

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02