Այս գիշեր ժամը 3.40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներն, ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դիրքը գտնվում է Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ եւ հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը եւ անցնելով շրջանաձեւ պաշտպանության, կանխխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը ետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր եւ վիրավորները, կորցնելով տեխնիկա: Այնուհետեւ Ադրբեջանի ստորաբաժանումները ժամը 5.20-ից սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսես գյուղերը՝ կիրռելով ականանետ եւ Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «անվախ» դիրքի հարեւան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հգետ են մղել եւ իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ: Ուզում եմ ընդգծել, որ մոեր կողմի զոհեր եւ վիրավորները չկան ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասաց նա: Վարչապետը նաեւ հավելեց, որ վերջին օրերին, սկսած կիրակի օրվանից ադրբեջանական կողմը հրետակոծել է Այգեպար, Չինարի, Մովսես, Ներքին Մարկիր Աղբյուր գյուղերը, որի հետեւանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ. «Ես արդեն ահնձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները եւ տալ գնահատական»,-ընդգծեց նա:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02