Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին գումարել է արտահերթ նստաշրջան: Նստաշրջանի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ աշխատակազմը:
Անցնելով նստաշրջանի աշխատանքներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն է, որը քննարկվելու և քվեարկվելու է երկու ընթերցմամբ:
Խորհրդարանի ղեկավարը նաև նշել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է առնվազն 3-ական ժամ:
Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցի քննարկմանը:
«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Հանրապետության նախագահի կողմից առաջարկվող համաներումը ունի նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 2020թ-ի հուլիսի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:
Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:
ԱԺ նախագահը հայտարարել է, որ այսօր 16:30-ին նախագիծը երկրորդ ընթերցմաբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34