Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն ու Կրոնական հարցերով վարչությունն արձանագրություն են ստորագրել, ըստ որի` Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարն իր կարգավիճակը փոխելուց հետո պահպանվելու է որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ: Այս մասին տեղեկացնում է iha.com.tr կայքը` հղում տալով երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:
«Թող ոչ ոք չանհանգստանա, Սուրբ Սոֆիան ինչպես առաջ էր պահպանվում, այդպես էլ շարունակելու է պահպանվել: Ըստ մեր ստորագրած արձանագրության` այն պահպանվելու է որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ համաձայն միջազգային չափանիշների: Վերականգնման աշխատանքները կարագացվեն: Արտասահմանցի զբոսաշրջիկները Սուրբ Սոֆիա կարող են այցելել անվճար: Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր նախագահի որոշմամբ Սուլթանահմեդ հրապարակում գտնվող կառույցը փոխանցվել է Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը: Մենք այնտեղ սրբապատկերներ և եկեղեցական իրեր կցուցադրենք»,-տեղեկացրել է նախարարը:
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցեց առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով:
Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:
1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02