Այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել «28.01» միավորը, նախկին «30.01» միավորի փոխարեն: Արդյունքում` այսուհետև «28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար` առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով:
Նախկին որոշմամբ` «30.01» և ավելի միավոր ունեցող շուրջ 200 հազար շահառու օգտվել է անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի հատկացումից: Որոշման փոփոխությամբ անվճար դեղեր ստանալու իրավունք կունենան ևս 6114 շահառու` նվազեցված միավորների շնորհիվ: Բացի այդ` այն շահառուները (21100 անձ), որոնք դեղերը ստացել են մասնակի փոխհատուցմամբ, այժմ կստանան անվճար: Ընդհանուր շահառուների թիվը կավելանա ևս 27206-ով:
«Այսպիսով` կունենանք բժշկական օգնության և սպասարկման ավելի հասանելի համակարգ, ինչպես նաև դեղերով անվճար ապահովում բնակչության սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի համար»,-նշում են ԱՆ-ից։
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02