ՀՀ կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրահրած հերթական սադրանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կոմունիստական կուսակցությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրահրած հերթական սադրանքը։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրահրած հերթական սադրանքը, ՀՀ սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում Տաուշի շրջանում, որն ընդմիջումներով ու պարբերաբար սրմամբ ,շարունակվում է արդեն մի քանի օր: Ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել է նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը: Թշնամու ներխուժման բոլոր փորձերը կասեցվել են եւ նա դուրս է շպրտվել մեր սահմաններից, տալով բազմաթիվ զոհեր: Ցավոք ,այդ արկածախնդրության արդյունքում մենք եւս ունենք զոհեր, ինչի կապակցությամբ ցավակցում ենք մեր հերոս նահատակների ընտանիքներին: Իրավիճակի հետագա սրացումը կանխելու նպատակով, Միջազգային հանրությունից պահանջում ենք խստորեն դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի սադրիչ պահվածքը, գործադրել անհրաժեշտ գործուն մեխանիզմներ , թույլ չտալու մեր առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանի վերածումը ռազմական թաթերաբեմի, հագուրդ տալով վերոնշյալ զավթիչների պանթուրքական վաղեմի նկրտումներին : Քաջ գիտակցելով, որ այս ամենը գլոբալիզացիայի , իմպերիալիզմի նեխած հիվանդագին ծրագրերի դրսեւորումների արդյունքն է, այլ ոչ թե ժողովուրդների: Այս ամենը փորձ է արվում իրականացնել օրվա խամաճիկ ,կամակատար իշխանության կողմից: Ելնելով ստեղծված ծանր իրավիճակից, լինելով պետականամետ ուժ,քաջ գիտակցելով պետության արժեքը,կոչ ենք անում համախմբվել անկախության տարիների եզակի ձեռքբերում հանդիսացող հայոց բանակի շուրջը եւ միահամուռ ուժերով դիմակայենք մեզ պատած հերթական արհավիրքին»։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33