Համավարակը մարդկանց ստիպեց հարմարվել վիրտուալ իրականությանն ու հեռավար կենսակերպին: Տարիներ շարունակ մարդիկ բարձրագույն կրթություն են ստացել ավանդական ձևով՝ առկա կամ հեռակա ձևաչափերով: Վերջին տարիներին այն աստիճանաբար իր տեղը զիջում է արդեն թրենդային համարվող հեռավար կրթությանը: Անկախ նրանից, թե ինչ ձևաչափով է իրականացվում կրթական գործընթացը՝ նպատակը մեկն է, այն է՝ կրթել և դաստիարակել հանրությանը: Սակայն այժմ՝ առավել քան երբևէ, ժամանակն է մտածելու, թե կրթական գործընթացը կազմակերպուլու որ ձևաչափն է նախընտրելի և արդյունավետ: Ի՞նչ կրթություն ենք ակնկալում ստանալՀայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ մեթոդներ են կիրառվում, և ի՞նչ հնարավորություններ ու միջոցների կան հատկապես համավարակի այս օրերին կրթական գործընթացը բարձր մակարդակով իրականացնելու համար: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, որն իրականացնում է բարձրագույն և հետբուհական կրթություն (2004 թվականից նաև մագիստրոսական կրթություն), մշտապես հետևողական է կրթության ոլորտում տեղի ունեցող զարգացումների և փոփոխությունների նկատմամբ, պատրաստ է նոր մարտահրավերներին: Ավելին՝ վերջին տարիներին հաջողությամբ գործում է Կենտրոնի հեռավար ուսուցման հարթակը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը վերապատրաստվել է: Հետևաբար՝ԳԿՄԿ-ի՝ հեռավար կրթության կազմակերպման և անցկացման տարիների փորձը կարելի է լիովին հաջողված համարել: Այժմ էլ Կենտրոնը շարունակում է աշխատանքները նույն հաջողությամբ՝ պահպանելով կրթական գործընթացիորակը: Վստահաբար կարելի է ասել, որ Գիտակրթական միջազգային կենտրոնն լիովինպատրաստ է իրականացնելու հեռավար կրթություն՝ գրեթե բոլոր մասնագիտություններով: Այն ՀՀ բարձրագույն կրթություն իրականացնող եզակի կառույցներից է, որն իրապես ունի թե՛ մասնագիտական ներուժ, թե՛ տեխնիկական հագեցվածություն՝ հեռավար ձևաչափով բարձրագույն կրթության կազմակերպման համար: Պետք է նշել, որ ավանդական դասաժամի առցանց անցկացումը դեռևս հեռավար դասընթաց չէ, քանի որ հեռավար կրթությունը տեխնոլոգիական, մանկավարժական, կրթական և սոցիալ-տնտեսական գործոնների համադրությունն է: Նկատի ունենալով երկրում տիրող արտակարգ դրությունը և կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը՝ դիմորդների ընդունելությունը Կենտրոնում իրականացվում է նաև առցանց ձևաչափով: Ընդունելություն է կազմակերպվել շուրջ երեք տասնյակ մասնագիտություններով: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը նոր ուսումնական տարվա ընթացքում սիրով պատրաստ է ընդունելու իր ուսանողներին՝ առկա, հեռակա և հեռավար ձևաչափերով:
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03