Միջազգային «Լազարյան ակումբի» հայտարարությունը
Կովկասում իրավիճակի սրման կապակցությամբ
(ոչ պաշտոնական թարգմանություն)
НЕ ДОПУСТИТЬ ВОЙНЫ.
————————
Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբը» մտահոգությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի բռնկման շուրջ զարգացումներին: Մենք ցավում ենք առճակատման բոլոր զոհերի համար:
Իհարկե, սահմանում տեղի ունեցած միջադեպն ունի խորքային պատճառներ, որոնցով ձևավորում է կողմերի պահվածքը: Պատմության մեջ արմատավորված թշնամական հարաբերությունները, Ռուսաստանի կայսրության և Խորհրդային Միության փլուզումը, Սումգայիթյան ջարդը և Լեռնային Ղարաբաղում պատերազմը, մեկին բերեցին հաղթանակ, մյուսին՝ ռեվանշի, վրեժխնդրության ցանկություն:
Հայաստանի շրջափակումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը, այս ամենը և գումարած Կովկասի գործերին Թուրքիայի միջամտության փորձերը՝ ստեղծում են կայուն սպառնալիք տարածաշրջանի խաղաղությանը:
Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, իր ռազմատենչ հռետորաբանությունը, որը բոլորովին էլ անվտանգ չէ, ինչը ցույց տվեց 2016 թվականի ապրիլին հրադադարի ռեժիմի խախտմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Ներքաղաքական պայքարի, համաճարակի պատճառով բնակչության աղքատության, գրգռման պայմաններում, երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) ղեկավարները՝ գայթակղվում են եւ օգտագործում ցանկացած առիթ ներքաղաքական կոնսոլիդացիայի համար։
Սա, հավանաբար, նաև միջադեպի խթանման պատճառներից մեկն է, որը, մեր կարծիքով, սկզբում նման չէր նախանշված գործողությունների:
Բայց հիմա ամեն ինչ կարող է ավելի լուրջ շրջադարձ ունենալ:
Մենք նկատում ենք Թուրքիայի կողմից կրակի վրա յուղ ավելացնելու ակնհայտ փորձը, իսկ նրա վերաբերմունքը Հայաստանին՝ ավելի քան հայտնի է:
Մենք կտրականապես մերժում ենք լարվածություն հրահրելու փորձերը ՝ անկախ նրանից, թե որտեղից են դրանք արձակվում: Այս առումով, անվիճելի ՛՛չեմպիոնն՛՛ այս պահին պետք է ճանաչել Ադրբեջանի այն պաշտոնյաներին, որոնք հանրորեն քննարկում են հայկական Ատոմակայանի վրա հարձակման հնարավորությունը:
Մենք համոզված ենք, որ իրական սպառնալիքի և Հայաստանի վրա զինված հարձակման դեպքում, Ռուսաստանը և ՀԱՊԿ այլ անդամներ, կատարելով իրենց պարտականությունները, պարտավոր կլինեն պաշտպանել Հայաստանի տարածքը:
Բայց մենք դեմ ենք իրադարձությունների և սցենարների այնպիսի զարգացմանը, որոնք կարող են ամբողջ տարածաշրջանը հասցնել ապոկալիպսիսի:
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, սպառնալիքները և սկսել խաղաղ բանակցություններ:
Համոզված ենք, որ ժամանակն է, որ Երևանը և Բաքուն լրջորեն մտածեն հետագա խաղաղ գոյակցության մասին և դատարկ խոսակցությունից անցնեն երկկողմ հարաբերությունները կարգավորելու կոնկրետ քայլերի:
—————
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02