Հուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման եւ ամրապնդման հարցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ խոսնակ Անունա Նաղդալյանը՝ խպատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը շարունակելու է պնդել, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ դրվեն: Նրա խոսքով, առկա են անվտանգության եւ վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ՝ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը եւ նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը եւ հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը։ «Դրանց իրագործումը կարող է օգնել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից։ Սակայն Ադրբեջանը մերժել է հետաքննության այդ մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճին, ինչպես նաեւ հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքներին: Ընդգծեմ, որ ստեղծված իրավիճակում հրամայական են մարտական գործողությունների դադարեցման, Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հրադադարի անվերապահ եւ լիակատար վերականգնման, պահպանման եւ ամրապնդման ջանքերը: Ներկա ռազմական էսկալացիան ցույց տվեց, թե որքան պահանջված են անվտանգության եւ վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպես օրինակ՝ հրամանատարների միջեւ ուղիղ կապը, միջազգային, տվյալ պահին՝ ԵԱՀԿ մոնիթորինգը, ինչպես նաեւ վերիֆիկացիոն հետաքննող մեխանիզմները»,-ընդգծեց ԱԳՆ խոսնակը:
17:43
17:23
15:45
15:22
11:40
11:11
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35