Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմամբ և լարվածության շուտափույթ հաղթահարման հույս է հայտնել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը, այս հայտարարությամբ սրբազան քահանայապետը հանդես է եկել կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ:
«Անհանգստությամբ հետևում եմ Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զինված բախումներին: Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր կորցրել են կյանքը այդ միջադեպերի հետևանքով: Հուսով եմ, որ միջազգային հանրության միջնորդությամբ, երկխոսության միջոցով և կողմերի բարի կամքի դրսևորմամբ՝ խաղաղությունը երաշխավորող լուծում կգտնվի հանուն այդ սիրելի ժողովուրդների բարօրության»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։
Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33