Այսօր իրականացրել ենք մշտադիտարկման աշխատանքներ սահմանամերձ գոտում և ուշադրություն ենq դարձրել կրթական ոլորտին: Տավուշի մարզում ճեպազրույցի ժամանակ այսպես ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Մենք հիմա գտնվում ենք արձակուրդային շրջանում, բայց ապաստարանները դիտարկում ենք նաև որպես ընդհանրապես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ, և անկախ նրանից, թե ուսումնական ժամանակաշրջան է, թե ոչ, ապաստարանները պետք է լինեն պատրաստ ընդունելու քաղաքացիների, եթե լինեն հրետանակոծություններ»,- ասաց նա:
Նշեց, որ առաջիկայում ապաստարանների ոչ միայն լրակազմն է ավելացվելու, այլ նաև՝ ԱԻՆ-ի մասնագետների հետ որոշակի տեխնիկական, ինժեներական շտկումներ կկատարվեն, որպեսզի ավելի բարվոք վիճակ ունենանք:
«Նախատեսում ենք դպրոցներում և դպրոցներին կից նոր ապաստարանների տարածքների ստեղծում»,- նշեց նա:
Նա նաև նշեց, որ արդեն նկատելի է, որ սահմանամերձ բնավավայրերի բնակիչները վերադարձել են գյուղատտեսական աշխատանքին:
«Արդեն կոմբայներն են աշխատում դաշտերում, իսկ դա նշանակում է, որ կյանքը վերադառնում է իր բնականոն հունին»,- ասաց նա:
Նա նկատեց, որ վնասված տները վերանորոգելու գործընթացին մասնակցում են բնակիչները՝ միմյանց օգնելով:
«Մեր ժողովուրդն իր իրական արժեքները ցույց է տալիս նման դժվար վիճակներում»,- ասաց նա:
Հայկ Չոբանյանը նաև նշեց, որ գնահատման հաձնաժողովի աշխատանքներն ընթացքի մեջ են, որևէ խնդիր չկա այդ աշխատանքներն ավարտելու ժամկետի հետ կապված:
«Մենք հայտարարել էինք, որ երեխաների մի մասը ծնողների համաձայնությամբ տարհանվել են տարբեր տեղեր: Ես ուզում եմ դիմել մեր բնակիչներին՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, եթե ունեն սոցիալական կամ, ընդհանրապես, այլ խնդիր, խնդրում եմ դիմեն Տավուշի մարզպետերանի թեժ գծերին: Ձեր խնդիրներին անպայման կարձագանքենք և կլուծենք»,- ասաց նա՝ նշելով, որ օգնել ցանկացողներն էլ թող միանան հարթակներին, որոնք ստեղծվել են:
Նա նաև մի հուզական պահի մասին էլ խոսեց. պատմեց, որ այսօր Մովսեսում մասնակցել են պսակադրության:
«Ամփոփելով՝ նորից ասեմ, որ կյանքը վերադարձել է, մարդիկ անցել են բնականոն կյանքի»,- ասաց նա:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33