Մեզ հետաքրքրում էր, թե ինչպես են Տավուշի մարզի սահմանային բնակավայրերում դպրոցները պատրաստված պատերազմական իրավիճակին: Այս մասին Տավուշի մարզում ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հիմնականում դիտարկել են Մովսես և Կարմիր աղբյուրի դպրոցները:
«Դպրոցերը տարբեր աստիճանի պատրաստվածություն ունեն: Ըստ էության, ապաստարաններ կան, բայց պարոն մարզպետի հետ հանձնարարականներ ենք տվել դպրոցների ղեկավարներին, խոսել ենք համայնքապետերի հետ, որ աջակցություն ստանան այս առումով և մինչև սեպտեմբերի 1-ը ոչ միայն այն դպրոցներում, որ հաճախել ենք, այլ մնացած դպրոցներում պատշաճ պատրաստվածություն լինի, որ եթե հնարավարություն ունենանք առկա դասընթացները սկսել, պատրաստ լինենք ապաստարանների առումով, որպեսզի ռազմական սրման կամ հրետակոծության ժամանակ կարողանանք մեր երեխաներին տեղափոխել այդ ապաստարանները»,- ասաց նա:
Նախարարը մատնանշեց, որ այս օրերին հակառակորդը թիրախավորել էր նաև կրթական հաստատությունները, և մի շարք համայնքներում վնասվել են մանկապարտեզների և դպրոցների շենքեր:
«Այս կապակցությամբ նախարարությունը և անձամբ ես դիմումներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններ, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին մեր մտահոգությունը հաղորդելու համար»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ մի շարք կոնվենցիաներով դա անթույլատրելի է:
«Նմանատիպ նամակներ ես գրել եմ նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչություններին, և մենք պետք է նաև միջազգային մակարդակով պայքարենք այս անթույլատրելի երևույթի դեմ»:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03