Հուլիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում գործող «Դաչա 56 էկո» ռեստորանային համալիրի տնօրենի, վերջինիս երեք ընկերների և նույն գյուղի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ՝ վնասելով ռեստորանային համալիրի պատուհանը, ռեստորանի մոտ գտնվող ավտոմեքենաները, աշխատակիցների և հաճախորդների, հարևանությամբ բնակվող անձանց մոտ վախի մթնլոլորտ ստեղծելով, ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը խաթարելով: Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կազմվել քննչական խումբ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են չորս տարբեր հրազեններից կրակված պարկուճներ, կրակված գնդակ և չկրակված փամփուշտ, ինչպես նաև՝ 1 հատ դանակ, հարցաքննվել են վկաներ: Ըստ աղբյուրի, կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, որոնցից երեքին ձերբակալելու մասին որոշումներ են կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաապրանքագիտական և այլ փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ քննություն կատարելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, նրանց կողմից ապօրինի կերպով պահվող զենքերը հայտնաբերելու, դրանք իրացրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33