«Դու նստելու ես ամենամութ, ամենախոնավ և առնետներով լցված բանտախցում և աղոթելու ես, եթե կկարողանաս աղոթել»,- մամուլի ասուլիսում հայտարարեց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ քննադատելով կորոնավիրուսի համաճարակի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անարդյունավետ գործողությունները:
Բանախոսը հիմնավորեց, որ երբ փետրվարի 4-ի կառավարության նիստում պետական բյուջեի պահուստային ֆոնդից 3.5 մլրդ. դրամը հատկացվեց «ԱՅՈ»-ի հանրաքվեի ծախսերի իրականացման համար՝ ողջ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ: Սոնա Աղեկայնի խոսքով, վարչապետն իրավունք չուներ այդ գումարն ուղղելու հանրաքվեի միջոցով իր կամայականությունը ժողովրդին պարտադրելու համար, այլ պարտավոր էր այն հատկացնել ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք ունենային առողջ սնունդ, կոմունալ վարձավճարները մուծելու հնրարավորություն և սկսեին պայքարը կորոնավիրուսի դեմ: Ըստ նրա, առողջապահութան նախարարի դերակատարը պատրաստվածություն չունի և այդ նիստում չի համարձակվել ասելու, որ իրավունք չունեն 3.5 միլիարդ դրամը ծախսել քարոզարշավի վրա: «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամը պահանջեց, որ վարչապետը բացատրություն տա, թե ՀՀ քաղաքացին ինչ օգուտ ստացավ այդ գումարով մարզերում քարոզարշավ անցկացնելուց, որի ժամանակ նաև ինքը ծաղրում էր, ասելով՝ պինցետով և տնական քաշած արաղով կախտահանենք կորոնավիրուսի բոլոր բացիլները: Աղեկյանը նկատեց, որ որքան շատ են դիմակ կրում՝ այնքան շատ են մահացածությունը և կորոնավիրուսով վարակվելու դեպքերը, ուստի պատասխանատուները պետք է բացատրեն դրա պատճառը: Նրա խոսքով, դիմակները այս շոգի պայմաններում շատ վատ են անդրադառնում մարդկանց առողջության վրա և եթե վարչապետը սխալվելու իրավունք ունի, քանի որ բժշկական կրթություն չունի, ապա առողջապահության նախարարն այդ իրավունքը չունի, երբ բաց տարածքում պարտադրում են դիմակ կրել:
Աղբյուր` Panorama.am
17:43
17:23
15:45
15:22
11:40
11:11
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35