Ֆրանսիայում երկուշաբթի ուժի մեջ է մտել հանրային վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելու մասին հրամանագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բոլոր խանութների դիմաց կան ցուցանակներ, որոնք հիշեցնում են դիմակներ կրելու անհրաժեշտության մասին: Անվտանգության աշխատակիցները վերահսկում են այցելուներին, սակայն նրանք սահմանված կարգը խախտողներին տուգանելու իրավունք չունեն եւ ստիպված են ոստիկանություն զանգել: Մի շարք խանութներում դիմակների վաճառքի ավտոմատներ են տեղադրված։ Համաձայն նոր հրամանագրի՝ դիմակներ կրելը պարտադիր է բանկեր, խանութներ, վարչական գրասենյակներ, շուկաներ, թանգարաններ, ստորգետնյա կայանատեղիներ այցելելիս: Ընկերությունների շենքերի տարածքում աշխատակիցների կողմից դիմակներ կրելը պարտադիր չէ՝ մեկ մետր հեռավորություն պահպանելու պայմանով: Ավելի վաղ դիմակներ կրելն այնտեղ ցանկալի էր, բայց՝ ոչ պարտադիր։ Եթե քաղաքացին հասարակական վայրում դիմակ չի կրել, ապա նա ստիպված կլինի 135 եվրո տուգանք վճարել: Երկրորդ անգամ առանց դիմակ լինելու համար տուգանքն ավելանում է մինչեւ 1․500 եվրո: Եթե մեկ ամսվա ընթացքում քաղաքացուն առանց դիմակի կանգնեցնում են երեք անգամ, ապա նրան կարող է մինչեւ վեց ամիս ազատազրկում սպառնալ։ Մայիսի 11-ից Ֆրանսիայի քաղաքացիներին կարգադրվել էր դիմակներ կրել տրանսպորտում, կինոթատրոններում եւ թատրոններում, սրճարաններում եւ ռեստորաններում, գրադարաններում, խաղատներում եւ կրոնական կենտրոններում: Ներկայումս դիմակը կարելի է հանել այնտեղ միայն տեղ զբաղեցնելուց հետո եւ համապատասխան հեավորություն պահելու պայմանով:
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02