Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (ԿՈՎԻԴ-19) դեմ պայքարի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մինչ օրս հատկացրել է ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար: Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակելու, բնակչության առավել լայն շրջանում թեստավորում իրականացնելու նպատակով՝ Հիմնադրամը շուրջ 50,000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՊՇՌ թեստեր ձեռք բերելու համար: Անհատական պաշտպանության միջոցներ ու հանդերձանք է տրամադրվել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բժիշկների ու բուժանձակազմի համար: Հեռավար դասընթացների պատշաճ կազմակերպման նպատակով ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ ՔԿՀ-ներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներին նվիրաբերվել է 13 համակարգիչ, նվիրաբերել է 10 հազար անհատական պաշտպանիչ դիմակ: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ պալիատիվ խնամքի շահառու 150 պացիենտներն ապահովվել են կենսական անհրաժեշտության դեղորայքով: Հրատապ սոցիալական աջակցություն է տրամադրվել Երեւանում ու մարզերում ինքնամեկուսացված ավելի քան 5000 քաղաքացիների, մասնավորապես՝ միայնակ տարեցներին, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություն ունեցող, ՄԻԱՎ-ով, անբուժելի հիվանդություններով ապրող անձանց, սոցիալապես խոցելի ընտանիքներին՝ նրանց հատկացնելով սննդի ու հիգիենիկ պարագաների փաթեթներ: Սոցիալական աջակցություն է տրամադրվել Հայաստանում բնակվող սիրիահայերի 120 ընտանիքի: Հրատապ օգնություն է հատկացվել Հայաստանի եզդիական համայնքի այն ընտանիքներին, որոնց անդամները համաճարակի հետեւանքով զրկվել են աշխատանքից ու ապրուստի միջոցներից: Ճգնաժամի ազդեցությունը նորածին երեխաներ ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմելու նպատակով Հիմնադրամը շուրջ 50,000 ԱՄՆ դոլար է հատկացրել՝ նորածնի հագուստ եւ հիգիենայի պարագաներ տրամադրելու Տավուշի մարզի հեռավոր բնակավայրերի 250 ընտանիքի: Հիմնադրամն ավելի քան 30 հազար դոլար է հատկացրել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպութուններին՝ հրատապ աջակցություն տրամադրելու ինքնամեկուսացված, ընտանեկան բռնության ենթարկված ավելի քան 100 կանանց:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33