Եվրամիության գագաթնաժողովը չի քննարկել Թուրքիայի հարցը, այն հնարավոր է քննարկվի սեպտեմբերին` ԵՄ անդամ երկրների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում: Այս մասին ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Հունաստանը «դաշնակիցներ» ունի Թուրքիայի դեմ «կոշտ պատժամիջոցների» հարցում:
«Ես այսօր շատ չեմ խոսի արտաքին քաղաքականությունից: Թուրքիայի թեման քննարկվել է գագաթնաժողովի սկզբում: Եղել են իմ և Կիպրոսի նախագահի ելույթները: Կարծում եմ՝ կլինի Եվրախորհրդի նախագահի ելույթն այդ թեմայով, կա համաձայնություն, որ հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, այսինքն՝ արտահերթ կլինի, մենք քննարկում կանցկացնենք այն մասին, թե ինչպես պետք է Եվրոպան վերաբերվի Թուրքիայի խնդրին»,-ասել է Միցոտակիսը:
«Թուրքիան խնդիր է հանդիսանում ամբողջ Եվրոպայի, ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի համար»,-հավելել է վարչապետը:
Հունաստանն ու Կիպրոսն իրենց ինքնիշխանության խախտում են համարում Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում, մասնավորապես` Կիպրոսի ափերին կատարվող նավթային հորատումները: ԵՄ-ն բազմիցս քննադատել է Անկարայի այդ գործողությունները:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03